«Եթե իմանայինք, որ նման անբարոյականություն են նկարելու, կտանեի՞նք մեր երեխեքի գերեզմանին»․ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դիմելու են դատարան

Լուրեր

16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
Բոլորը

Մարտիմեկյան զոհերի հարազատները դատի են տալու կամ «Գործ N 1 Մարտի» ֆիլմն օրերս ցուցադրած «5-րդ ալիքին», կամ ֆիլմի հեղինակ Ռոման Բաբայանին։ Որոշելը՝ կոնկրետ հեռուստաընկերությա՞նը, թե՞ ռուսաստանցի  լրագրողին,  թողնված է Վահե Գրիգորյանին, որը պետք է որոշի և հայտնի զոհերի իրավահաջորդներին։

Factor.am-ի հետ զրույցում 2008թ․Մաշտոցի գետնանցումի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից մահացու վիրավորում ստացած Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը «Գործ N մար 1»-ի ֆիլմն անվանեց մեկ բառով՝ անբարոյականություն ու ավելացրեց․  «Եթե մենք որևիցե մեկ նշույլ անգամ կասկած ունենայինք, թե ինչ նպատակներ է հետապնդում այդ ֆիլմը, մենք մոտիկ  չէինք թողնի, մեր էրեխեքի գերեզմաններին չէինք տանի, չէինք ցույց տա։ Դատի պետք է տրվի, հաստատ, քանի որ շատ փաստեր խեղաթյուրել են։ Եվ ներկայացրել էն, ինչ իրենց է հարմար եղել․․․ ոչ մի խոսք՝ մարդասպանների մասին, ոչ մի խոսք՝ էն հրաման տվողների ու կատարողների մասին։ Այսինքն՝ գնում է նրան, որ ուզում են արդարացնեն  այն մարդկանց, ովքեր մարդասպան են ու մեղադրվում են այսօր  պետական դավաճանության մեջ»։ Էդիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ զոհերի բոլոր իրավահաջորդներն իրենց հետ են։

Էդիկ Հարությունյանը ավելացրեց, որ խոսել է 25-30 րոպե, բայց ֆիլմում շատ քիչ է ներկայացված իր խոսքը, ու միայն այն՝ ինչ ձեռնտու էր։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ է ասվել, որ ֆիլմից հանվել է, Հարությունյանը պատասխանեց․ «Մենք ասել ենք, որ եթե չլիներ 2-րդ նախագահի հրամանը, ոչ ոք անզեն մարդկանց վրա չէր կրակի։ Այսինքն՝ ինչի՞ համար էր էդքան արյունը։ Ու իրենք մեզ ասացին, որ նկարահանում են միայն Մարտի 1-ի զոհերի պահը՝ ի՞նչ է կատարվել, ի՞նչ է ստացվել, ի՞նչ է եղել։ Բայց մեղավորների մասին՝ ոչ մի խոսք, էն դեպքում, որ բոլորս միաձայն պնդել ենք, որ կան այսպի՛սի, այսպի՛սի մարդիկ։ Լրիվ խեղաթյուրել են»։

Էդիկ Հարությունյանը վստահ է, որ ֆիլմի պատվիրատուն ռուսաստանցի լրագրող Ռոման Բաբայանը չէ, այլ  հենց Քոչարյանը և ասաց․«Եթե պատվիրատուն ինչ-որ այլ մեկը լիներ, 100 հազար դոլար չէր ստանա։ Էդ մի եսիմ ինչ ֆիլմ չէր, որ դրա համար 100 հազար դոլար վճարեին»։

Հիշեցնենք, որ Սամվել Հարությունյանը մարտիմեկյան դեպքերից մեկ ամիս անց մահացավ հիվանդանոցում՝ մոր աչքի առաջ, և  փաստահավաք խումբը, այդպես էլ չկարողացավ պարզել նրա մահվան հանգամանքները։

Զոհված  Տիգրան Խաչատրյանի Բելգիայում գտնվող հայրը՝  Հովսեփ Խաչատրյանն էլ գտնում է, որ պետք է դատի տրվի հեռուստաընկերությունը։ Ասաց, որ ֆիլմը դիտելուց հետո ուղղակի ցնցվել է։

«Երկու ժամ էդ շոգին՝ գերեզմանատանը խոսել ենք։ Դաժե ասաց՝ շոգ է, գնացեք, ասացի՝ չէ ու հետո հով տեղ գտանք, խոսել ենք, ինքը (Ռոմանը) աչքերը լցրեց, ասաց՝ «5 տարի խմած չկայի, բայց երեկ գնացել, հյուրանոցում խմել եմ, երբ հասկացա, թե ինչ է կատարվել Երևանի կենտրոնում»։ Դեռ ավելին՝ասում էր, որ շատ երկրներում է եղել, շատ հետապնդումներ, հեղաշրջումներ է տեսել, բայց նման դաժանություն չի տեսել։ Ու էդքանից հետո տեսնում ենք էդ կինոռեժիսորի ֆիլմը։ Բա դրա համար եմ գժվել, որ լրիվ ուրիշ թեմայով եկավ, լրիվ ուրիշ բան ցույց տվեց»,- պատմում է Հովսեփ Խաչատրյանը։ Նա վատ է զգում, երբ հիշում է, թե ինչքան հուզված ու մանրամասներով Ռոմանին պատմել է, թե ինչպես է  գնացել դիահերձարան, ճանաչել որդուն, տեսել նրա արյունոտված-բզկտված մարմինը։

Բայց ասաց, որ ինչ-որ կասկածներ մի պահ ունեցել է։

«Ես անուններ էի տալիս՝ Քոչարյան, Սերժ, հենց դրանց անունները տալիս էի՝ ինքը ասում էր՝ հոպ, ստոպ։ Ու ես հիշում եմ՝ Արմենին (ՀԱԿ-ի Արմեն Խաչատրյանին) ասացի՝ Արմե՛ն, ստեղ մի բան էն չի»,- ասաց Հովսեփ Խաչատրյանը։

Հունվարի  30-ին՝ 7 օրից Տիգրան Խաչատրյանի ծննդյան օրն է, նա այդ օրը կդառնար 34 տարեկան։

Տիգրանի մոր պնդմամբ՝ նա  սպանվելուց առաջ բութ գործիքներով հարվածներ է ստացել, ինչը հաստատվել էր փորձաքննությամբ։ Իսկ Տիգրանի բջջային հեռախոսով արված նկարահանումը հակասում է նրա սպանության մասին պաշտոնական վարկածին, սակայն այս փաստին նախաքննության մարմինը  ուշադրություն չէր արժանացնել։

Հավելենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 11 տարի անց այդ արյունալի իրադարձությունների վերաբերյալ գրեթե միաժամանակ 2 ֆիլմ ցուցադրվեց․ «5-րդ ալիքը» ցուցադրեց  «Գործ N 1 Մարտի», իսկ օրեր անց՝ Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը։

 

Անի Սահակյան