«Սենսացիա չփնտրել»․ Սմբատ Գոգյանը իր տեղակալին պարգևատրել է աշխատավարձի 180 տոկոսով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը իր տեղակալին՝ Լիլիթ Մկրտչյանին, պարգևատրել է աշխատավարձի 180 տոկոսի չափով: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը:

Հարցին՝ աշխատակազմում էլի նման բարձր պարգևավճարներ են եղել, Գոգյանը պատասխանեց. «Ես ինձ ընդհանրապես չեմ պարգևատրել, իսկ մյուս աշխատողները ստացել են մոտավորապես 80 տոկոսի չափով: Տեղակալին 180 տոկոս եմ տվել, որովհետև ինքն ամեն օր 8 անց կեսից եկել է, շատ երկար աշխատում էր և ամենաէֆեկտիվ աշխատողն է՝ օրենսդրական դաշտը շատ լավ յուրացրել է»:

Գոգյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեում սենսացիա չկա, պետք է սենսացիա փոնտրել այլ կառույցներում:

Մեր դիտարկմանը՝ աշխատավարձի 180 տոկոսի չափով պարգևատրելը սենսացիա չէ՞, Գոգյանը արձագանքեց. «Նա քաղծառայող չէ, ոչ քաղծառայողները պարգևավճար չեն ստանում, եթե քաղծառայողների համար պարգևավճարների ֆոնդ կա, որը տարվա մեջ երկու անգամ ստանում են, ապա հայեցողական պաշտոնյաների համար պարգևատրման ֆոնդ չկա, դրա համար մենք կոլեկտիվով զրուցեցինք և արդար համարեցինք, որ տարվա կտրվածքով բոլորի պարգևատրումը հավասար լինի»:

Մինչ այս գրել էինք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրման համար հատկացրել է 974 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 474 միլիոն դրամ։ Պարգևատրումներ և ինքնապարգևատրումներ են արել նաև մարզպետներն ու պետական այլ գերատեսչություններ։

Հայկ Վարդանյան