Արթուր Մեսչյանը Արամի 23-ի հարցը փակված է համարում. կա նորություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևանի քաղաքապետարանում պաշտոնավարման 100 օրն ամփոփեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Հասկացա, որ գլխավոր ճարտարապետը պիտի զբաղվի ամեն ինչով: Մի քանի օր առաջ ինձ նամակ էր եկել նկարներով, որ քաղաքի ինչ-որ մասում կենդանու միսը թափված է գետնին և ինձ քննադատում էին դրա համար: Կներեք, բայց դա իմ գործառույթից դուրս է: Ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ, ու շատ հետաքրքիր իրավիճակներ եղան: 4 200 քաղաքաշինական գործ է նայվել, քսանից 20-22 քանդման թույլտվություն է տրվել: Երևանում շատ շուտով ակտիվ շինարարություն կսկսվի հատկապես բնակելի շինությունների ոլորտում»,- քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա անկեղծացավ՝ հարյուր օրվա մեջ հասկացել է՝ ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում, և ինչ պիտի անի. «Ես այս երկուսուկես տարվա մեջ գիտեմ ինչով եմ զբաղվելու»:

Պարոն Մեսչյանը խոսեց Երևանում մետրոպոլիտենի նոր կայարան կառուցելու մասին: Երկրորդ կարևոր ստրատեգիական ծրագիրը Նորքի ճոպանուղին է, որի իրականություն դարձնելն ավելի շուտ տեղի կունենա, քանի որ, ըստ պարոն Մեսչյանի, դրամական ավելի համեստ միջոցներ են պահանջվում:

«Որոշված է վերադարձնել Երևան քաղաքին օպերային հարող առաջին գոտին՝ սրճարանները դուրս կհանվեն: Խնդիր կա երևանցիներին վերադարձնել կանաչ տարածքը: Օպերան խեղդվեց այդ օղակով, խեղդվեց: Սխալ մեկնաբանություն կա, որ օպերայի շուրջ կանաչ տարածքի վերադարձը իմ կամ քաղաքապետի ծրագիրն է: Բոլոր երևանցիներն են ուզում, որ օպերայի մի մասը կրկին կանաչապատվի: Զարմանալի է, որ երբ կա հնարավորություն կանաչ տարածքը վերադարձնել, խոսակցություններ են առաջ գալիս: Կարծում եմ՝ սեփականատերերի մեծ մասը կհասկանա, որ սա երևանիցների պահանջն է: Ես կարծում եմ, որ այս ծրագիրը կարող ենք իրագործել: Խոսքը չի գնում միայն առաջին գոտու կանաչապատման մասին, այլ օրինակ՝ օպերայի շենքի ճակատամասին լուսավորության նոր համակարգ տեղադրել և տարածքը բարեկարգել»,- ասաց նա:

Արթուր Մեսչյանը Արամի 23-ի հարցը համարում է փակված. «Այսօր ստորագրվել է պայմանագիր Արամի քսաներեքի իրացնողի հետ, կառուցապատողը կտա 14 միլիոն դրամ, իրտալացի ճարտարաետ Լուչիո Պեցցին կպատրաստի տարածքի վերականգնման նախագիծ: Ես կարծում եմ, որ բոլոր կողմերը հիմա հանգիստ կլինեն: Քաղաքապետարանն այստեղ որևէ առնչություն չունի: Իմ անձնական և քաղաքապետարանի որոշումն է, որ ոչ մի հուշարձան Երևանում չի քանդվելու: Իմ պատասխանատվությունը միայն դա է»:

Մանրամասները՝ տեսանյութում: