Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի հեռանկարից մինչեւ սպանություն Գյումրիում․ հայ-ռուսական հարաբերությունների լարման հնարավոր պատճառներն՝ ըստ Stratfor-ի

Լուրեր

05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
Բոլորը

Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած քաղաքական իրադաձությունները հարցականի տակ են դրել հայ-ռուսական սերտ հարաբերությունները․ այս մասին գրում է  stratfor.com-ը։

Հայաստանի քաղաքական համակարգը զգալի փոփոխություն է կրել, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն այսօր խորհրդարանական մեծամասնություն է՝ ձայների 70%-ով։ Ռուսաստանը Փաշինյանի՝ քաղաքական իրադարձությունների կիզակետում հայտնվելը զգուշորեն է ուսումնասիրում։

Ավելին՝ անսպասելիորեն աջակցում է նախկին իշխանությանը և հայտնի ցույցերին մեծ կասկածամտությամբ վերաբերվում։ Եվ չնայած՝ Ռուսաստանը չէր միջամտում Հայաստանում տեղի ունեցող զանգավածային զույցերին, հայ-ռուսական հարաբերությունները չտուժեցին։ Այսօր, սակայն, հստակ պատճառներ կան, որոնք կարող են խոչընդոտել երկու երկրների միջև կապի ամրապնդմանը։

Պառճառներից մեկը նոր կառավարության կողմից նախկին իշխանության անդամների նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելն է․ մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ի գործով։ Մյուսը՝ Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցն է։ 2018 թ. հուլիսին ռուսական ռազմական ուժերը Փանիկ գյուղի մոտակայքում զորավարժություններ էին անցկացրել։ Հետագայում Փաշինյանը նկատողություն էր արել՝ զորավարժությունների մասին բնակիչներին նախապես չզգուշացնելու համար։ Ռուսական ռազմաբազայի ծառայողների նկատմամբ լարվածությունն ավելացավ հատապես այն բանից հետո, երբ ռուս զինծառայողը մեղադրվեց Գյումրիում հայ կնոջ սպանելու մեջ։

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնող հարցերից ուշագրավ է նաև ԱՄՆ-ի՝ Հայաստանին զենք վաճառելու հարցը, ինչը թուլացնում է Ռուսաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու գործում ունեցած մենաշնորհը։ Նշենք, որ այս մասին իր այցի ընթացքում նշել էր ԱՄՆ նախագահի՝ անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Երկու երկրների միջև հնարավոր լարվածություն առաջացնող խնդիրներից վերջինը, ըստ stratfor.com-ի, Ռուսաստանից գնվող գազի սակագնի բարձրացումն է։ Կայքի բնորոշմամաբ՝ գազի սակագնի բարձրացումը Հայաստանում ակնհայտ հիասթափություն առաջացրեց, քանի որ շատ պաշտոնյաներ հույս էին հայտնել, որ առաջիկայում գնի իջեցում կլինի։

Չնայած հնարավոր լարվածության պատճառներին, Փաշինյանը բազմիցս շեշտել է, որ Հայաստանը մեծ ցանկություն ունի պահպանել հարևան Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները՝ հաստատելով ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության շարունակական լինելը։ Բացի այդ, անվտանգության հարցում Հայաստանը Ռուսաստանից լուրջ աջակցություն է ստանում, ինչը պարզապես թույլ չի տա անել այնպիսի կտրուկ ռազմավարական քայլ, որը կարող է վնասել երկու երկրների հարաբերությունները։ Ռուսաստանն այս հարցում նույնպես կառուցողական մոտեցում է ցուցաբերում, քանի որ Կովկասում Հայաստանն իր գլխավոր հենակետն է։

Թարգմանությունը՝ Նելլի Մելքոնյանի