Ոտքի վրա, առանց միջնորդների հանդիպումները շարունակելով՝ ԼՂ հակամարտությունը կդարձնենք  փողոցային կռիվ. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

– Պարոն Բաբաջանյան, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը սպառնացել էր Ձեզ դատի տալ այն հայտարարությունների համար, թե նրա պաշտոնավարման ժամանակ հայ–ուկրաինական հարաբերությունները վատացել են, և որ նա այդ երկրում հնդկահավերի ֆերմա ունի: Դատի տվե՞լ է:

– Անդրանիկ Մանուկյանը, դատի տալու սպառնալիքների հետ միասին, նաև միջոցներ է փնտրում, որպեսզի հաշտության գա ինձ հետ: Բայց ես նրա անունից դիմող մարդկանց ասում եմ, որ Անդրանիկ Մանուկյանի հետ ընդհանրապես վեճ չունեմ: Մանուկյանն անցյալ է թե՛ Հայաստանի, թե՛ ինձ համար: Ես ավելի շատ միտված եմ խոսել գործող դեսպանների մասին, նրանց պաշտոնավարման շարունակության նպատակահարմարության մասին:

– Իսկ եթե ԱնդրանիկՄանուկյանը, այնուամենայնիվ, որոշի դիմել դատարան, Դուք հայտարարել էիք, թե նրան կմերկացնեք՝ սկսած հոկտեմբերի 27-ի իրադարձություններից: Ինչի՞ մասին է խոսքը:

– Այն ամբողջ տեղեկատվական բազան, որը հիմք է հանդիսացել հոկտեմբերի 27-ից հետո նրա վերելքի, բիզնեսի և տնտեսական կարողության համար, ես պայմանավորում եմ այդ ոճրագործության վերաբերյալ նրա տեսակետի կտրուկ փոփոխմամբ: Եթե հիշում եք, ոճրագործությունից անմիջապես հետո նա կրկնում էր, որ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, բայց երբ նրան առաջարկվեց տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը, նա անմիջապես փոխեց դիրքորոշումը և դարձավ ՀՀ ամենահարուստ մարդկանցից մեկը:

– Ձեր խմբագրած «Ժամանակ» թերթին և «Առաջին լրատվական» կայքին մի քանի անգամ դատի է տվել նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը: Դատարանը որոշ դեպքերում Ձեր դեմ վճիռ է կայացրել։  Կհիշե՞ք, թե որքան գումար եք նրանց վճարել դատական հայցերի արդյունքում:

– Չեմ հիշի, բայց դրանք միլիոնավոր դրամների հասնող գումարներ են: Ի դեպ՝ տարիներ առաջ, երբ այդպիսի մի հայցադիմում ներկայացրեցին, խոստացան, որ ինձանից գանձվող գումարը կփոխանցեն մանկատանը: Եվ հիշում եմ, որ գումարը փոխանցելուց հետո լրագրողներին հանձնարարեցի զանգահարել Հայաստանի բոլոր մանկատներին և ճշտել, թե եղե՞լ է այդպիսի փոխանցում: Մենք ամեն օր զանգում էինք և գրում, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ստել է: Նրանք ձանձրացան կամ հոգնեցին մեր այդ հետևողականությունից և փոխանցումն արեցին:

– Երեկ Դավոսում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անցած շաբաթ էլ Փարիզում հանդիպել էին երկու երկրների արտգործնախարարները։ Կարո՞ղ ենք ասել, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսվել են բավական երկար դադարից հետո:

– ԱԳՆ-ն պետք է պարզաբանումներ տա, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 16-ին Փարիզում: Եվ որևէ առարկայական հիմքով չպաշտպանված այն լավատեսությունը, որի մասին անընդհատ լսում ենք թե՛ կողմերից, թե՛ միջազգային կառույցներից, վտանգավոր տարրեր է պարունակում:

– Դուք բանակցություններից մանրամասնե՞ր եք ակնկալում:

– Ես ուզում եմ, որ իշխանությունն իր խոստմանը տեր լինի և ժողովրդի թիկունքում որևէ պայմանավորվածություն չկայացնի: Չէ՞ որ նրանք քանիցս խոսել են այն մասին, որ չեն պատրաստվում ժողովրդի թիկունքում որևէ բան պայմանավորվել։ Եվ մեզ հետաքրքրում է, թե ինչ կարող էին քննարկել արտգործնախարարները 4 ժամվա ընթացքում, մեզ հետաքրքրում է, թե ինչ կարող էին քննարկել մեկուկես ժամում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ առանց Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդության: Եթե մենք շարունակենք առանց ՄԽ համանախագահների ներկայության՝ ոտքի վրա, առանց նախապես պլանավորելու հանդիպել և ուղղակի խոսել բանակցությունների պատմության մասին, ինչպես վարչապետն էր ասում, ԼՂ հակամարտությունն աշխարհաքաղաքական հարցից կդարձնենք փողոցային կռիվ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան