Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո աշխուժացել է հանդիպումների գործընթացը, կոնտակտ կա․ Արման Նավասարդյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարոն Նավասարդյան, երեկ Դավոսում կայացավ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ոչ պաշտոնական հանդիպումը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 1.5 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել են բանակցային գործընթացի պատմությունը և ոչ մի հստակ դետալի անդրադարձ չի եղել: Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյան-Ալիև այս ոչ պաշտոնական հանդիպումը: 

– Ընդհանրապես, ցանկացած հանդիպում, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական շրջանակում, միայն կարելի է ողջունել, որովհետև ինչպես անգլիացիներն են ասում՝ ավելի լավ է զրուցել, քան կրակել։ Հաջորդը՝ աչք է ծակում այն, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, շատ աշխուժացել է հանդիպումների գործընթացը: Կարևոր չէ՝ հանդիպումը կարճատև՞ է եղել, թե՞ ոչ, կարևորն այն է, որ շփում և կոնտակտ կա: Ինչ վերաբերում է Դավոսին, ապա այնտեղ հավաքվում են երկրների ղեկավարներ, որոնք դիտվում են որպես բարձր մակարդակի առաջնորդներ: Շատ լավ է, որ Փաշինյանն այցելել է Դավոս: Այն, որ Դավոսում միջնորդել են այդ հանդիպմանը, նշանակում է, որ միջազգային հանրությունը կամ այն ուժերը, ովքեր շահագրգռված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, գործում են: Ամենակարևորը ոչ թե արտգործնախարարների հանդիպումն էր, այլ երկու երկրների լիդերների հանդիպումը:

– Այն, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կայացել է առանց հստակ մշակված օրակարգի, Փաշինյանն էլ նշում է, որ կոնկրետ դետալներ չեն քննարկել, արդյո՞ք կարող ենք դիտարկել որպես բանակցային գործընթացի նահանջ: 

– Եթե բանակցում են, արդեն լավ է: Ճիշտ է, կարող են ամեն ինչ ասել. օրինակ՝ այն, որ այսօրվա իշխանությունները հանձնում են Ղարաբաղը, սկուտեղի վրա տարան տվեցին՝ մարդ չիմացավ, հողերը տվեցին: Սակայն դրանցից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը, որովհետև այսօրվա իշխանությունները և նախկինները երբեք չէին գնա նման քայլի, դա ինքնասպանություն կլիներ և՛ մեզ, և՛ հակառակորդի համար: Խոսքը վերաբերում է այլ հանգամանքների, թե ի՞նչ է հնարավոր անել և ինչպե՞ս լուծել Ղարաբաղի հարցը: Քննարկվում է երեք տարբերակ՝ պատերազմ, բանակցային գործընթաց, կողմնակի այլ ուժերի, ովքեր կոչված են այդ խնդիրը լուծելուն, միջամտություն: Նկատի ունեմ նաև Մինսկի խմբի երկրներին:

– Վերջին շրջանում շատ է քննարկվում, որ Փաշինյան-Ալիև հանդիպումներն օրակարգից դուրս են մղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցությունները: Կի՞սում եք այդ մտահոգությունները: 

– Ես այդ մտահոգությունները կիսում եմ, որովհետև այնտեղ խնդիր կա, թե դա ինչի կարող է բերել: Վերջերս շատ է խոսվում հետևյալի մասին՝ պատրաստվել խաղաղության։ Հայաստանն ուզում է խաղաղության ճանապարհով հարցը լուծել, երբեք չի ասում, որ կոչնչացնեք Ապշերոնյան թերակղզին, բոլորին կլցնենք Կասպից ծովը։ Երբ Լավրովն ասում է՝ հետևեք Ադրբեջանի օրինակին, հարց է առաջանում՝ ինչի՞ն հետևենք. Ադրբեջանում կա, եղել է և ծավալվում է հային սպանելու քաղաքականություն՝ բոլոր մակարդակներով։ Նրանք պետք է հրաժարվեն ոչ միայն Արցախի նկատմամբ իրենց մոտեցումից, այլ նաև մտովի Հայաստանի նկատմամբ ոտնձգություններ անելուց: Այսպիսի ցնդաբանությունները նրանք պետք է մոռանան։ Եթե նայելու լինենք, ապա կտեսնենք, որ իրենց քարոզչամեքենան ատելություն է քարոզում հայերի նկատմամբ, և դա երբեք չի կարող գոնե այս սերնդին բերել բանակցություններով հարցի կարգավորման: Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի, միգուցե սա տարօրինակ հնչի, բայց սա է 21-րդ դարի իրականությունը, որին բախվում ենք:

– Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ Այս ամիսների ընթացքում արդյո՞ք դրա համար հող նախապատրաստվել է։ Այսօր Արցախը որքանո՞վ է մոտ բանակցությունների սեղանին վերադառնալուն: 

– Դիվանագիտությունը դոգմա չէ: Ըստ երևույթին՝ անհրաժեշտ էր այդ պահին նման հայտարարություն անել, որը կարող էր մեռյալ կետից շարժել ինչ-որ բան, և արվել է այդ հայտարարությունը։ Ըստ երևույթին՝ իրադրություն է փոխվել, ինչ-որ բաներ են փոխվել, իսկ թե ինչո՞ւ չի խոսվում այդ մասին, կապրենք՝ կտեսնենք։ Նշանակում է՝ այն ժամանակ դա պետք էր անել, հիմա դրա անհրաժեշտությունը կա՛մ դուրս է եկել, կա՛մ պետք է մղվի երկրորդական պլան: Այստեղ դոգմատիկ ոչ մի բան չկա:

 

Հարցազրույն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան