Լիբանանյան կողմը վերահաստատեց, որ մշտապես հայ համայնքի կողքին է. Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրենի հետ
Քաղաքականություն
23.01.2019 | 17:08Հունվարի 22-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի (Abbas Ibrahim) հետ:
Կողմերը մտքեր փոխանակեցին Լիբանանում ՀՀ քաղաքացիներին և հայ համայնքին առնչվող առկա խնդիրների վերաբերյալ: Լիբանանյան կողմը վերահաստատեց, որ մշտապես հայ համայնքի կողքին է՝ շատ բարձր գնահատելով վերջինիս դերը Լիբանանի բոլոր առանցքային ոլորտների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: