Սիրիայում երեխաներ են մահանում. քաղհասարակությունը ՀՀ իշխանություններին օգնության ձեռք մեկնելու կոչ է անում

Լուրեր

04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը ՀՀ քաղաքացիներին և իշխանություններին՝ Սիրիայում փախստականների ճամբարներում ստեղծված մահաբեր իրավիճակի կապակցությամբ

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Սիրիայի հարավ-արևելյան մասում փախստականների ճամբարներում ապրող 15 երեխա է մահացել ցրտահարությունից: Եվ այդ մահերի թիվը կարող է աճել: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կարծում ենք, որ այս դժբախտությունը չի կարող անտարբեր թողնել հայ ժողովրդին: Երեխանե՛ր են մահանում: Էլ չենք խոսում այն մասին, որ Սիրիայի ժողովուրդը միշտ էլ եղել է հայ ժողովրդի բարեկամը, ինչը արտահայտվել է ոչ միայն 1915թ. ցեղասպանության, այլև 1988թ. երկրաշարժի և 1991-1994թթ. Արցախյան պատերազմի տարիներին, երբ Սիրիայի կառավարությունը հազարավոր տոննա ցորեն էր ուղարկում շրջափակված Հայաստան:

Կոչ ենք անում՝

1. ՀՀ կառավարությանը՝ միջոցներ հատկացնել վառարաններ, վերմակներ և դեղորայք ձեռք բերելու և դրանք Սիրիա ուղարկելու համար և քաղհասարակության հետ համագործակցաբար համապատասխան կամավորներ հավաքագրել՝ դրանք մինչև փախստականների ճամբարներ հասցնելու համար:
2. Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, դրա Միգրացիոն ծառայության, Պետական գույքի կառավարման կոմիտեի, այլ պատկան մարմինների միջոցով շտապ պարզել Հայաստանում ազատ կացարանների, ինչպես նաև փախստականներին իրենց տներում ընդունելու պատրաստ քաղաքացիների թիվը: Անհրաժեշտության դեպքում՝ վերջինների համար նախատեսել օրական որոշակի փոխհատուցում:
3. Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ տրամադրել տարածք հավաքագրվող օգնությունը պահեստավորելու համար, ապաև կազմակերպել դրա տեղափոխումը Սիրիա:
4. Հայաստանի ՏԻՄ ղեկավարներին, այդ թվում Երևանի քաղաքապետին՝ ներգրավվել անհրաժեշտ օգնության հավաքագրման գործընթացին: 5. Արտաքին գործերի նախարարությանը՝ կապ հաստատել Սիրիայի ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, ճշտել առավել խոցելի և ոչ բարվոք վիճակում գտնվող ճամբարներում փախստականների կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքները, նաև առաջարկել որոշ քանակի սիրիացի երեխաների և նրանց մայրերի էվակուացիա Հայաստան՝ ժամանակավոր ապաստանների տրամադրմամբ: Ընդ որում, եթե փախստականները ձմեռը անցնելուց հետո ցանկանան մնալ Հայաստանում, նախատեսել այդ հնարավորությունը:
6. Հայաստանի քաղաքացիներին՝ կազմակերպական հարցերի լուծումից հետո պատրաստ լինել հրատապ անհրաժեշտ իրեր հավաքել Սիրիայի փախստականներին ուղարկելու համար:
23 հունվարի, 2019թ.
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն Երևանի մամուլի ակումբ,

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ,

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ,

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ,

«Զարգացման միասնական նախաձեռնություն» ՀԿ,

«Արազա» ԲՀԿ,

«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ,

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ,

«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ,

Գորիսի մամուլի ակումբ,

Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ,

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ,

Վորլդ Վիժն-Հայաստան,

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ,

«Թիմ Ռեսուրս» ՀԿ,

Հայաստանի մանկական ասոցիացիա,

Տեղական ժողովրդավարության գրասենյակ հիմնադրամ,

Սուրբ Սանդուխտ կանանց միություն,

ՀԿ Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ,

Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ,

Հանրային լրագրության ակումբ,

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե,

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ,

«Էլեգիա» կրթամշակութային ՀԿ,

«Տնտեսական իրավունքի կենտոն» ՀԿ,

Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա ՀԿ,

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ,

«Դիլնետ-սերվիս» կրթական ՀԿ,

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ,

«Տրտու» մշակութային ՀԿ,

«Արաքս Կենտրոն» ԲՀԿ,

«Ոսկե Ծիրան» ԿԶՀ ՀԿ,

«Բիոսոֆիա» ՀԿ,

«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն,

«Ունիսոն» ՀԿ,

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ,

«Կրթությունը ուժ է» ՀԿ,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ,

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան,

«Ուրբան» հիմնադրամ,

«Աստղացոլք» ՀԿ,

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ,

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան,

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ,

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն,

«Միլենիում» հիմնադրամ,

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա,

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ: