Փաշինյանի առաջարկը ՀՅԴ-ում քննարկվել է. ինչ համագործակցություն է սպասվում առաջիկայում

Լուրեր

28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովում քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկը: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՅԴ-ական Ռուզան Առաքելյանը:

Հիշեցնենք՝ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի բացումը տեղի է ունեցել հունվարի 16-ին Արցախում և կշարունակվի մինչև հունվարի 24-ը:

Երեկ՝ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը էր հղել Դաշնակցությանը՝ ընգծելով, որ պատրաստ են համագործակցել այդ կուսակցության հետ:
«Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ»,- ասել էր Փաշինյանը:

Նշենք, որ Ընդհանուր ժողովի բացման օրը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին խիստ քննադատության էր ենթարկել Հրանտ Մարգարյանը՝ հայտարարելով, որ հաջորդ ընտրություններին պատրաստվում են տուն ուղարկել գործող իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարումը:
Թե ինչ քննարկում է եղել և ինչպես են Դաշնակցությունում վերաբերում վարչապետի առաջարկին՝ Ռուզան Առաքելյանը դժվարացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ մանրամասներից դեռ տեղյակ չէ, տեղեկանալուն պես կխոսի այդ մասին:

Փորձեցինքն մանրամասներ ճշտել նաև այլ ՀՅԴ-ականներից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Հաջողվեց կապ հաստատել Ռոմիկ Մանուկյանի հետ, որը հարցը լսելուց հետո հրաժարվեց մեկնաբանություն տալ:
Ուշագրավ է, որ Դաշնակցությանը հակահեղափոխական համարող Փաշինյանն ու իր թիմը ՀՅԴ-ի հետ համագործակցության եզրեր են փնտրում, մասնավորապես այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերից հետո այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հենց հարթակից պաշտոնանկ արեց ՀՅԴ-ական նախարարներին: