Ոստիկանները բացահայտել են Սուրենավանում ինքնաձիգով սպանության փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով են գյուղի անասնագոմերից մեկի մոտ եկել։ Հունվարի 22-ին՝ ժամը 16-ն անց 30-ի սահմաններում, ոստիկնաության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդել էին, որ անասնագոմի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան։ Արարատի ոստիկանները պարզեցին, որ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Սուրենավանի երեք բնակչի, որոնք 30, 35 և 47-ամյա տղամարդիկ են։ Նրանց մոտ ախտորոշվել էին հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայրում հայտնաբերված մեքենաներից մեկը ևս վնասված էր, նախնական վարկածով՝ կրակոցների հետևանքով։ Տեղում ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները օպերատիվ պարզեցին, որ մեքենաներից մեկը՝ «Ժիգուլին», տուժող կողմինն է։ Շուտով հայտնի դարձավ, որ «Նիվան» էլ մյուս կողմինն է։ Միջադեպից հետո մեքենան թողել էին դեպքի վայրում ու հեռացել։ Ոստիկանների տվյալներով՝ «Նիվան» պատկանում է հենց Սուրենավանում ապրող, 22-ամյա Արգիշտի Բրոյանին։ Մինչ քննիչներն ու փորձաքրեագետներն ուսումնասիրում էին դեպքի վայրը՝ հայտնաբերելով արնանման հետքեր և «Կալաշնիկով» ինքնաձիգի կարակված պարկուճներ, քրեական հետախույզները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ Արգիշտի Բրոյանի ոչխարները մտել են հետագայում հիվանդանոց տեղափոխված անձանց պատկանող հողատարածք և վնաս հասցրել։ Իբրև վնասի հատուցում՝ տուժողները Բրոյանի ոչխարներից մի քանիսը վերցրել են։ Բրոյանն էլ, իմանալով այդ մասին, ազգականների հետ «Նիվայով» եկել է ոչխարները հետ վերցնելու։ Սկսված վեճի ընթացքում էլ մեքենայից վերցրել է ինքնաձիգն ու կրակահերթ արձակել համագյուղացիների ուղղությամբ, ինչից հետո հեռացել են։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Արարատի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ Արգիշտի Բրոյանին ու հանցագործության գործիք ինքնաձիգը րոպե առաջ հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության որևէ ստորաբաժանում կամ զանգահարել 1-02, 010 59 06 31 հեռախսահամարներով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։