«Բագրատաշեն»-ում կայանած մեքենաների սեփականատերերին կոչ ենք անում մինչև հունվարի 31-ը տարածքից դուրս բերել դրանք. ԱԱԾ
Հասարակություն
23.01.2019 | 14:45ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին:
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության: