«Եթե ոստիկանապետը վարչապետին չզեկուցի, կառավարության դեմ դուրս կգանք». Տիգրան Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
Բոլորը

Կեսօրին քաղաքապետարանի դիմաց մեկնարկեց տաքսու վարորդների և չգործող երթուղիների «գծատերերի» բողոքի ակցիան՝ ընդդեմ քաղաքապետարանի։ Մասնակիցների պահանջը տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծումն է։

«Սա ոչ թե բողոքի ակցիա է՝ ընդդեմ քաղաքապետարանի, այլ աջակցության։ Հայկ Մարությանը մեզ դեռ ո՛չ լավություն է արել, ո՛չ վատություն»,- նշում է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Ակցիային լուծարված փոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն ու ավտովարորդները ցանկանում են, որպեսզի Տրանսպորտի նախարարության փոխարեն երթուղային տաքսիների ոլորտի ղեկավարումը քաղաքապետարանն իրականացնի։

Պահանջում են նաև, որ երթուղիների կեսը մնա ներդրում կատարող տրանսպորտային ընկերություններին, իսկ մյուս կեսը՝ հետ վերադարձվի անհատ ձեռներեցներին։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք պատրաստ են անձամբ ավտոբուսներ կառուցել և այդ նպատակով մասնագետ ինժեներ ունեն՝ արդեն պատրաստի ծրագրով։ Առաջարկում են տեղացի մասնագետների համար համապատասխան աշխատանքային պայմաններ ստեղծել, որպեսզի արտերկրից մի քանի անգամ թանկ տրանսպորտային միջոցներ ներկրելու կարիք չլինի։ Ավտոմոբիլաշինության խնդրից բացի, վարորդներին նաև երթուղային տաքսիների համար սահմանված ավտոկայանատեղիների, ինչպես նաև ակտավորման հարցերն են անհանգստացնում։

Ակցիայի մեկնարկից րոպեներ անց մասնակիցներին մոտեցած քաղաքապետի խորհրդականը հորդորեց բոլոր պահանջները գրավոր կերպով քաղաքապետարան ուղարկել։ Ավտովարորդները նշեցին, որ գրավոր դիմումներից հոգնել են․ թող Հայկ Մարությանն անձամբ իրենց հետ հանդիպման գա։

«Հայկ Մարությանն այս պահին զբաղված է, արտասահմանից հյուրեր կան»,- նշեց քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը։

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ակցիայի ավարտին ընդգծեց, որ սպասելու են մինչև ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրենց պահանջները զեկուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլապես՝ ակցիան կշարունակեն արդեն կառավարության դեմ։

 

Նելլի Մելքոնյան