Նկատվում է հանցավորության աճ․ համաներումը առավել վտանգավոր հանցագործություններ կատարած անձանց վրա է նաև տարածվել․ փաստաբան

Լուրեր

24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում նկատվում է հանցավորության աճ, իսկ պետությունը ոչինչ չի անում, որպեսզի համաներման արդյունքում ազատության մեջ հայտնված քաղաքացիները նորից բանտում չհայտնվեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ այդ մարդիկ կարիք ունեն սոցիալականացման, զբաղվածության խնդրի լուծման: Առաջին քայլը կարող էր լինել որոշակի սոցիալական երաշխիքների տրամադրումը, ներառյալ՝ միջազգային փորձի կիրառումը, նրանց աշխատանքով ապահովելը՝ թեկուզ ոչ շատ բարձր վճարվող»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ հանցագործությունների աճը պայմանավորված է սոցիալ-տնտեսական իրավիճակով։

Փաստաբանի համոզմամբ՝  մինչև համաներում հայտարարելը հանցավորության աճ ևս կար. «Եթե պետությունը այդքան լայն դաշտ ընդգրկող ակտ է ընդունել, ապա պետք է համաներվածների վերասոցիալականացման խնդրով ևս զբաղվեր, քանի որ, այն անձը, որը որոշ ժամանակ աշխատանք է փնտրում ու չի գտնվում, կրկին բռնում է հանցավորության ճանապարհը։ Իսկ մեզ մոտ վերասոցիալականացման մեխանիզմներ դեռևս չեն մշակվել։ Ստացվում է, որ այդ մարդկանց մոտ կրկին անազատության մեջ հայտնվելու հավանականությունը մեծ է»։

Ասուլիսի ընթացքում Արմինե ֆանյանը անդրադարձավ նաև փաստաբանների նկատմամբ հանրության վերաբերմունքին։

«Հանրային ճնշումներ կան և դա մեծապես պայմանավորված է փաստաբանների կողմից ստանձնած այն գործերի հետ, որոնց դեպքում հանրային շատ մեծ անհանդուրժողականություն կա։ Սա պայմանավորված է նաև փաստաբանի դերի, նշանակության թյուրըմբռնմամբ։ Փաստաբանի նկատմամբ դրսևորվող ցանկացած անհանդուրժողականության խիստ բացասական ենք վերաբերում, գնահատում ենք որպես նահանջ իրավական պետության զարգացման ճանապարհին»,- եզրափակեց նա։