Ջրափրկարարների նոր մոտորանավակներն արդեն կիրառվում են փրկարարական աշխատանքներում

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրել շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:  

Անհրաժեշտ գույքի առաջին խմբաքանակից ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին են տրամադրվել «Солар 555 МК» և «Корвет 500-FISH» մոտորանավակները, իսկ Ռուսաստանից ժամանած մասնագետները Սևանա լճում ուսուցում են կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով մոտորանավակների կարողություններին և բնութագրին:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի՝ ՌԴ կողմից տնօրեն Սերգեյ Ազարյանը և ՀՀ կողմից համատնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը տեղում հետևել են մոտորանավակների փորձարկումներին և ընթացիկ աշխատանքներին:

Ս. Ազարյանը նշել է, որ կենտրոնի զինումը շարունակվում է, առաջիկայում տեխնիկայի և սարքավորումների նոր խմբաքանակ կհասնի Հայաստան՝ ներառելով ինչպես ջրափրկարարական, այնպես էլ՝ հրշեջ-փրկարարական տեխնիկա:

«Корвет 500-FISH» մոտորանավակի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, ընդհանուր երկարությունը՝ 510 սմ, լայնությունը՝ 205 սմ: Նախատեսված է 6 անձ տեղափոխելու համար: «Солар 555 МК» փչովի մոտորանավակն ունի 550 սմ երկարություն և 195 սմ լայնություն: Նախատեսված է 8 անձ տեղափոխելու համար:

Պ. Գյոզալյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է նաև հայ փրկարարների վերապատրաստման հարցում: Սեպտեմբերին ՌԴ ուսման կմեկնի 55 փրկարար, իսկ ևս 110 փրկարարի համար դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանում՝ փորձի փոխանակման սկզբունքով:

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանը նշեց, որ նոր մոտորանավակներն անհրաժեշտ էին ջրափրկարարական ջոկատին և կբարձրացնեն ծառայության արդյունավետությունը: Մինչ այս՝ Հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևանա լճի ափի երկայնքով ծառայություն է իրականացրել 6 «Казанка» մոտորանավակով և 1 «Glastron» նավակով: