Առողջապահության նախարարության բոլոր աշխատակիցները պարգևավճարներ են ստացել․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

«Առողջապահության նախարար աշխատելուց հետո իմ առաջին քայլերից մեկը եղել է բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, այդ գործընթացը շարունակական է լինելու, և ես համարում եմ, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը պետք է աճի և՛ եղած ռեսուրսների, և՛ նոր տնտեսական գործընթացների հետևանքով առաջացող ռեսուրսների հաշվին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պարգևավճարների խնդրին։

«Խոսքը վերաբերում է ոչ միայն 40 հազար բուժաշխատողներին, և վարչական աշխատողներին։ Մեր նախարարությունում պարգևավճարներ տրվել է տարվա վերջին, և ես դա համարում եմ օրինաչափ։ Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, երբ պետական կառավարման ապարատի օպտիմալացման արդյունքում ոչ թե պարգևավճարներով փոխհատուցենք վարչական աշխատողների ջանքերը, այլ աշխատավարձի դրույքային չափն այնքան բարձրացնենք, որ պետական աշխատողները ստանան մրցունակ աշխատավարձ մասնավոր սեկտորում աշխատողների հետ համեմատ»,- ասաց նախարարը։

Հարցին՝ քանի՞ աշխատող է Առողջապահության նախարարությունում պարգևավճար՝ 13-րդ աշխատավարձ ստացել այս տարի և ի՞նչ չափով, նախարարը պատասխանեց․ «Բոլորին տրվել է, չափը չեմ հիշում»։

Մանրամասները՝ տեսանյութում։