Երեխայի լսված լինելը կարևոր է. երեխաների մասնակցությամբ քննարկում ՄԻՊ-ի մոտ

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Այսօր՝ հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում: Քննարկվել են երեխաներին հետաքրքրող հարցերը՝ կապված իրենց իրավունքների, այդ իրավունքները իրացնելու և պաշտպանելու հնարավորությունների հետ: Մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքը երկրի կրթության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցներում ուսուցման կազմակերպման վերաբերյալ, բարձրացրել են հարցեր՝ կապված երեխաների համար վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների, հասարակական տրանսպորտային միջոցների մատչելիության հետ:

Քննարկումը նպատակ ունի ցույց տալ երեխայի կարծիքի և նրա լսված լինելու կարևորությունը: Այս մոտեցումը երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները երեխաներին են ներկայացրել Պաշտպանի աշխատանքի սկզբունքները, ծանոթացրել երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին, թե ինչպես կարող են դիմել Պաշտպանին, եթե կարծում են, որ խախտվել են իրենց իրավունքները:

 

Երեխաների մասնակցությամբ քննարկումները կրում են պարբերական բնույթ: