ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է փետրվարի 17-ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամներ Սաշա Կատվալյանի, Վահագն Գրիգորյանի և Արման Իսկանդարյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունները, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատները Երևանի ավագանու Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և Տիգրան Գալստյանին տալու վերաբերյալ:
Հիմք ընդունելով 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հակոբ Աշոտի Նազարյանի ինքնաբացարկի մասին դիմումը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով` ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի թեկնածու Հակոբ Աշոտի Նազարյանի գրանցումը:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2019 թվականի փետրվարի 17-ին հանրապետության 10 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: ՏԻՄ արտահերթ ընտրությունների համար ձևավորված 34 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
«Իմ քայլը» դաշինք` 23-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 7-ական,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 4-ական: