«Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատնել են ընկուզենիներ․ բացահայտվել է 8․5 մլն դրամի ապօրինի ծառահատման դեպք

Լուրեր

24.07.2026 | 14:49
Էբոլայի իրավիճակը աշխարհում՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
24.07.2026 | 13:51
«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24.07.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
24.07.2026 | 13:42
Անչելոտին ու Գվարդիոլան հրաժարվել են գլխավորել Իտալիայի հավաքականը
24.07.2026 | 13:33
Ուշադրություն, հերթական զեղծարարությունը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
Բոլորը

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բանկիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատնել են ընկուզենիներ:

Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը 2018թ. սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիք անտառտնտեսություն» մասնաճյուղի «Գորիս» անտառպետության պահաբաժիներից մեկի անտառամասում ապօրինի հատել է 14 ընկուզենի, 4 բոխի, 2 թխկի և 1 կեռասենի արգելված ծառեր՝ բնությանը պատճառելով առանձնապես խոշոր՝ ընդհանուր 3.981.000 ՀՀ դրամի վնաս:

Հատված ընկուզենիներն անտառամասից դուրս է բերվել ձիով։

Հունվարի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել քննիչին:

Ավելի վաղ՝ հոնվարի 11-ին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնիններից մեկի անտառամասում ապօրինի ծառահատմամբ բուսական աշխարհին պատճառվել է 4․639․500 դրամի վնաս:

2018թ. նոյեմբերի 21-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Կապանի բաժին են ստացվել անտառխախտման մի քանի արձանագրություններ, համաձայն որոնց նույն մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնի անտառամասերում հատվել են ընդհանուր 66 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություններ և արձանագրել են ծառերի ապօրինի հատումը։

2018թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչություն և քննիչի կողմից ընդունվել է վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է: