Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:31
ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում
20.05.2026 | 15:30
ԵՄ-ն համաձայնեցրել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացումը
20.05.2026 | 15:24
Մենք օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:19
ՈՒԵՖԱ-ն չեխ մարզիչին ցմահ որակազրկել է լոգարանում կին ֆուտբոլիստներին նկարահանելու համար
20.05.2026 | 15:12
Դատախազությունը հաղորդում է ներկայացրել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման վերաբերյալ
20.05.2026 | 15:10
«Արարատցեմենտ» գործարանը կպետականացվի // «Ուժեղ Հայաստանը» հայցեր կներկայացնի ՔՊ-ականների դեմ․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
20.05.2026 | 14:55
Բոլորով գնացինք իրան կարգեցինք մեզ ղեկավար, հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 14:49
Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր
20.05.2026 | 14:40
Բրիտանիան մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։

«Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակվել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութ, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման 2-րդ մասի համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Մինչդեռ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերն ընդհանրապես ենթակա չեն օտարման, այդ թվում՝ համայնքներին:

Բացի այդ, անթույլատրելի էր նաև հողերի կատեգորիայի նշված փոփոխությունը, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի, իսկ նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը, որպիսին անտառային ֆոնդի հողերը չեն հանդիսանում: Նախնական տվյալներով՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի անտառածածկ հողերը Կոտայքի մարզպետը 04.12.2006թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարին հասցեագրված գրությամբ ներկայացրել է որպես ոչ անտառածածկ ու առաջարկել փոխել դրանց կատեգորիան ՝ գրությանը կցելով նաև ՀՀ Կառավարության՝ 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշմամբ սահմանված կարգի համաձայն կազմված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, որոնց վրա բացակայել են, նշված որոշմամբ սահմանված կարգով, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված լինելու վերաբերյալ տվյալները: Մարզպետի կողմից ներկայացված առաջարկությունը, առանց նշված համաձայնությունների, տարածքային կառավարման նախարարությունից ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, որտեղ էլ կազմվել է կառավարության որոշման նախագիծ, որը ներառվել է ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի նիստի օրակարգում՝ որպես լրացուցիչ հարց՝ 47-րդ համարի ներքո և ընդունվել։ Արդյունքում՝ օրենսդրության պահանջների խախտմամբ փոխվել է Հրազդան համայնքի անտառային ֆոնդի 50.48 հա հողատարածքի նպատակային նշանակությունը՝ 36.48 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիայի՝ խառը կառուցապատման համար, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի՝ հանգստի կազմակերպման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել Հրազդան համայնքին, որն էլ իր հերթին հողատարածքը բաժանել է տարբեր հատվածների ու հրապարակային սակարկություններով վաճառել տարբեր քաղաքացիների։ Հետագայում նշված հողատարածքները 2009 թվականի հոկտեմբերի 6-ին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքով միացվել են Ծաղկաձոր համայնքին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ուստիև՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե