Սխալ է, որ ներվում են Մանվելի մյուս հանցանքները եւ մեջտեղ է բերվում «տուշոնկան». Վահան Բադասյանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին

Լուրեր

03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
03.04.2026 | 20:15
Գործը շատացել է, փողը՝ պակասել․ հեռակա բանավեճ՝ բժիշկների ու նախարարի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:00
ԲԱՆԱՎԵՃ․ Բանտարկություն՝ Փաշինյանին հարվածելու փորձի մեղադրանքով․ ինչպե՞ս կանխել բռնության և ատելության խոսքը
03.04.2026 | 20:00
ՔԿ-ն պարզաբանում է՝ ինչու է Փաշինյանի միջադեպի գործով քննիչն ազատվել աշխատանքից
03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։ Հիշեցնենք՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով և նրան ազատ արձակեց:
Գեներալը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Բացի այդ՝ ԱԱԾ-ն Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, դպրոցականների նամակներ՝ ուղղված ապրիլյան պատերազմի մասնակիցներին և այլ պարագաներ:
Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու առնչությամբ Factor.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ:

-Պարո՛ն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը:
-Նորմալ է, բայց ես գործընթացի վերաբերյալ այլ կարծիք ունեմ: Մեղադրականը, որ դրված է «տուշոնկայի» մասով է, սակայն ինձ համար կարևոր չէ` Մանվելը կդատվի՞, թե՞ չէ, երբ հիշում եմ, թե Մանվելն ինչ վնասներ է տվել բարոյական, իրավական տեսանկյունից մեր բանակին և ժողովրդին… ես  լավ եմ հիշում՝ ինչպես էր 1993-94 թվականնեին Մանվելը իր բռի, կոպիտ գործողություններով աչքի ընկնում, ինչպես էր թալանում մարդկանց, խլում նրանց սեփականությունը, և հավատն ընդհանրապես երկրի ղեկավարության նկատմամբ վերացնում, հետագայում Էջմիածնում տեղի ունեցած հանելուկային սպանությունները… ահա այս ամենին պետք է գնահատական տրվի: Դրա գնահատականը կոմպլեկտ է և պետք է առնչվի իր հովանավորների՝ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների հետ:

-Ի՞նչ եք կարծում՝ ազատության մեջ մնալու դեպքում Մանվել Գրիգորյանն իրո՞ք կարող էր վտանգ ներկայացնել, ինչպես պնդում էին էջմիածինցիները:
-Ոչ, չեմ կարծում: Մանվել Գրիգորյանը երբեք տանից դուրս չէր գա: Մանվելի անձը վերջացած է և վաղուց է վերջացած, երբ նրան ապրիլյան դեպքերից հետո Հադրութից քշեցին: Մանվելն այն ժամանակ արդեն իշխող վերնախավի համար պիտանի չէր, որովհետև դադարել էր հարվածող մուրճ լինելուց: Մանվելն այլևս վտանգ չէ։

-Երբ ասում եք, որ պետք է կոմպլեկտ գնահատական տրվի, ի՞նչ նկատի ունեք, կմանրամասնե՞ք:
-Երեք նախագահները պետք է պատասխանատվության ենթարկվեն և այդ կոնտեքստում նաև Մանվելը:

-Խոսակցություններ են շրջանառվում, որ այդ «տուշոնկաների» հետ Մանվել Գրիգորյանն առնչություն չի ունեցել, դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:
-Ես, իմանալով և ճանաչելով Մանվել Գրիգորյանին, կարող եմ ասել, որ առանց Մանվելի իմացության իր տարածքներում ճանճն անգամ չէր կարող թռնել, բայց նորից եմ ասում՝ հարցը «տուշոնկան» չէ, որովհետև դա կարելի է ներել, որովհետև ավելի շատ բարոյական հարց է, քան քրեական, բայց մյուս հանցանքները չի կարելի: Այժմ հակառակն է՝ ներվում են մյուս հանցանքները, մեջտեղ է բերվում «տուշոնկան»:

Շողիկ Գալստյան