Չեմ լսել, որ Դավիթ Տոնոյանը հայտարարի, թե փոխելու են կրիմինալ իրավիճակը բանակի ներսում. իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 17:31
COP17-ի կազմակերպման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2 640 797.5 հազար դրամ
13.08.2026 | 17:24
Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
13.08.2026 | 17:07
Նիստը կիսատ է մնացել. Նարեկ Կարապետյանը` Էդգար Ղազարյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:01
Ալեն Սիմոնյանը` իր նոր պաշտոնի մասին. խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ
13.08.2026 | 16:56
Էդգար Ղազարյանը հեռացավ ԱԺ-ից, հարցերի հրաժարվեց պատասխանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:51
Դահլիճից դուրս ինչ-որ բան տեղի ունեցավ. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:44
Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:36
Էդգար Ղազարյանի հարցով նիստ կունենանք. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:35
Վեճից հետո ԱԺ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 16:28
5,3 մլրդ դրամ` հուլիսին իրականացված արտահանումների փոխհատուցման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:21
Արշակ Կորյանը նոր ակումբ ունի
13.08.2026 | 16:17
Բարեկրթության պայմանը խախտվո՞ւմ է. հարց Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:09
«Պայմանավորվածությունը քանդման եզրին է․ Էդգար Ղազարյանը պրոբլեմ է, պետք է ներողություն խնդրի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:02
«Սրիկայաբար փորձում եք շահարկել», «Ձեզ դուրս են շպրտելու ԱԺ շենքից»․ վիճաբանություն խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 15:50
Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուսի ձեռք բերելու համար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր կրկին կկալանավորվի: Ձեր կարծիքով՝ սա փողոցի ճնշո՞ւմն էր արդարատության վրա:

– Որքան տեղյակ եմ՝ հիվանդությունների հիմքով էին պաշտպանները միջնորդություն ներկայացրել: Ես համարում եմ, որ եթե հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, ապա պիտի նա ազատ արձակվեր: Եվ այս պրոցեսը՝ ազատ արձակելու, ապա կրկին կալանավորելու, մի քաոս է ստեղծել ՀՀ քաղաքացիների ուղեղում: Ես չգիտեմ, թե դատախազության բերած բողոքի հիմքերը որոնք են, որով Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվեց, բայց սա շատ հակասական իրավիճակ է, և լավ կլիներ, որ և՛ դատարանը, և՛ դատախազությունը պատշաճ քննություն իրականացնեին ու պատճաշ վերաբերմունք ցույց տային, որպեսզի մարդկանց համար հասկանալի լիներ, թե ինչու են մարդկանց կալանավորում, հետո կրկին բաց թողնում:

– Տիկին Ալեքսանյան, քաղհասարակության ներկայացուցիչները տարբեր ժամանակներում, հիմա էլ ԱԺ-ի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարությունից պահանջում է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հանել վարչապետի ենթակայությունից՝ դրանք դարձնելով առանձին նախարարություններ: Ինչպե՞ս եք վերաբերում այս առաջարկին, արդյո՞ք պիտի այս կառույցները լինեն նախարարություններ:

– Հարցն այնքան նախարարությունների տեսքով հանդես գալը չէ, որքան անկախ լինելը: Կարծում եմ՝ այս մարմինները պետք է անկախ լինեն, ես չեմ պնդում, բայց տպավորություն է, որ վարչապետն այդ կառույցներն իր ենթակայության տակ պահելով՝ ինչ-որ մտավախություններ ունի: Պետք է իրոք անկախություն տալ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, հատկապես՝ ոստիկանությանը, որովհետև մենք, այսպես ասած, տառապել ենք նրանց ձեռքը: Մենք ունեցել ենք ոստիկանություն, որը, կոպիտ ասած, նախագահի ձեռքի գործիքն էր. երբ ուզում էր՝ բաց էր թողնում ժողովրդի վրա, ինչ ուզում էին՝ անում էին:

– Ձեր կարծիքով՝ հեղափոխությունը ոստիկանության և ԱԱԾ-ի պատերից ներս մտե՞լ է: Այսինքն՝ ղեկավարները փոխվել են, բայց աշխատակիցների մտածողության մեջ փոփոխություն եղե՞լ է: Մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել ցուցարարներին ծեծող, հայհոյող ոստիկանների:

– Ոստիկանության մասին ասեմ, քանի որ դա մեզ՝ քաղաքացիներիս համար ավելի տեսանելի է, ամեն դեպքում՝ մենք տեսանք, որ ընտրությունների ժամանակ ոստիկանությունը ոչ թե անգործության էր մատնված, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այլ իրոք վերահսկել է ընտրությունների ընթացքը, և մենք ունեցել ենք միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Իհարկե՝ շատ վստահ չեմ, թե ոստիկանական բաժանմունքներում ինչ է կատարվում, մարդկանց նկատմամբ բռնություններ կան, թե՞ ոչ, սա շատ կարևոր հարց է: Մենք նման ահազանգեր ստանում ենք, բայց տեսնելով ոստիկանության արձագանքը՝ հուսանք, որ Վալերի Օսիպյանը կվերացնի այդ մտահոգությունները, և կարծում եմ, որ նա հակված է ավելի լավ ոստիկանություն ունենալու:

– Տարիներ շարունակ Դուք բանակի խնդիրների մասին եք խոսել, տարբեր հարցեր բարձրաձայնել, շարունակում եք Ձեր ուսումնասիրությունները։ Բանակում փոփոխություններ կա՞ն:

– Բանակում միակ փոփոխությունն այն էր, որ նշանակեցին նոր նախարար՝ Դավիթ Տոնոյանին, այլ փոփոխություն այս ամիսներին ես չեմ տեսել: Մի շատ հրատապ հարցի մասին խոսեմ: Մի զինվոր, որն ազգությամբ եզդի է՝ Յուրիկ Բռոյանը, ծառայության է զորակոչվել թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ, բայց մի տասը օր հետո ծեծի է ենթարկվել հրամանատարի կողմից, հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Քրեական գործ կա հարուցված, մոտ մի տասը օր առաջ էլ ՊՆ-ն հայտարարություն է տարածել նրա մասին՝ հայտարարելով, որ նա արատավորում է հայոց բանակի անունը, նա սիմուլյանտ է և խուսափում է ծառայությունից: Սա արտառոց իրավիճակ է, այդ տղային պահում են ռազմական ոստիկանությունում, ծանր վիճակում է: Մենք միջնորդել ենք, փորձաքննություններ են անցկացվել, դատաբժիշկը տեսել է և ապշել՝ այս տղան պարալիզացված է, չի խոսում, գլուխն անընդհատ շարժում է և օգնության, բուժօգնության կարիք ունի: ՊՆ-ն չի միջամտել և սա անմարդկային, սադիստական վերաբերմունք է զինվորի նկատմամբ:

– Իշխանությունների ջանքերը բանակում փոփոխություններ կատարելուն ուղղված բավարար համարո՞ւմ եք: Սնունդն են փոխում, հագուստի որակն են լավացնում…

– Հագուստը և սնունդը փոխելը չի փոխում ներսի անպատժելիության մթնոլորտը, երբ հանցագործությունները չեն բացահայտվում: Ես չեմ լսել, որ Դավիթ Տոնոյանը որևէ հայտարարություն անի, որ իրենք փոխելու են այդ կրիմինալ իրավիճակը բանակի ներսում, որ այդքան մահվան դեպքեր ունենք՝ ավելի շատ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում, քան սահմանին: Այս ուղղությամբ Դուք լսե՞լ եք որևէ հայտարարություն: Սնունդը և հագուստը թող փոխեն, շատ ողջունելի քայլեր են, բայց զինվորները պիտի ապրե՞ն, պիտի կարողանա՞ն գոյատևել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Լիլիթ Շաբոյան