Մանվել Գրիգորյանի փաստաբանը նրան կրկին կալանավորելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Վերաքննիչ դատարանն այսօր Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրեց։

Ազգային անվտանգության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ նախագահող դատավորը Մանվել Գրիգորյանին առաջին անգամ կալանք տված դատավորի գործընկերն է, ուստի իրենց համար որևէ նորություն և անկանխատեսելի բան չկար այսօրվա որոշման մեջ։

«Այնպես չէ, որ պաշտպանական կողմը պատրաստ չէր նման լուծումների։ Երևի թե հարևան երկրում շատ կուրախանան այս որոշումից հետո»,- ասաց Արսեն Մկրտչյանը՝ շեշտելով, որ «Մանվել Գրիգորյանը պատվով է տանելու այս գերությունը», իսկ պաշտպանական կողմը շարունակելու է աշխատել։

Արսեն Մկրտչյանը նշեց, որ իրենց համար ակնհայտ էր, որ նման որոշում կկայացվի նաև այն պատճառով, որ  Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորին երկու անգամ իրենք բացարկ են հայտնել, ինչը վերջինս չի ընդունել, որպեսզի ընդունի Գրիգորյանին կալանավորելու որոշումը։

«Ոչ մի բան էլ այլևս չենք բացառի, չգիտեմ՝ հիմնավորումները ինչի վրա կդնենք, ինչը կշեշտադրենք, բայց, կարծում եմ, որ որևէ բան այլևս չենք բացառի»,- ասաց պաշտպանն ՝ ի պատասխան հարցի՝ արդյոք այս կալանքի որոշումից հետո էլ չեն պատրաստվում դիմել ՄԻԵԴ։

Մանրամասները՝ տեսանյութում։