Դատարանի որոշումը մեզ համար անակնկալ չէր․ Մանվել Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ

Լուրեր

06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Մկրտչյանը Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանել է դատարանի՝ այսօր կայացրած կալանավորման որոշումը․ «Դատարանի որոշումն, իհարկե, մեզ համար անակնկալ չէր։ Անցած դատական նիստի ժամանակ էլ եմ ասել, որ մարդիկ չեն փոխվում, նկատի ունեմ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին։ Նրա տրամադրվածությունը իմացել ենք, հայտնի է եղել, որևէ նոր բան տեղի չի ունեցել»։

Մեր հարցին՝ ի՞նչ ժամանակամիջոցում Մանվել Գրիգորյանը կտեղափոխվի մեկուսարան, պարոն Մկրտչյանը պատասխանեց, որ որևէ տեղեկություն չունի․ «Ես լիազորված չեմ որևէ տեղեկություն հայտնելու իր գտնվելու վայրի և վիճակի մասին»։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատարանի որոշումը։ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն այսօր կկալանավորվի։

Գրիգորյանի պաշտպանները բազմիցս նշել են, որ նա ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք կալանքի հետ համատեղելի չեն։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: