ԱՄՆ-ի պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարները Սիրիայի թեմայով հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի թեմայով: Հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը. փոխանցում է ermenihaber-ը:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Սիրիայի ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման հարցերը: Քննարկման առարկա է եղել նաև Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացի մանրամասները:

Ըստ հայտարարության՝ Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն հաշվի է առնելու Սիրիայի սահմանի հետ կապված Թուրքիայի անվտանգային մտահոգությունները: Պետքարտուղարը շեշտել է նաև, որ իր երկրի համար կարևոր է կոալիցիոն ուժերի հետ ԻՊ-ի (Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում) դեմ պայքարող ուժերի պաշտպանվածությունը:

ԻՊ-ի դեմ պայքարող ուժեր ասելով՝ Պոմպեոն նկատի է ունեցել Սիրիայի քրդական ուժերին, որոնց ներկայությունը հյուսիսային Սիրիայում Թուրքիան ոչ մի կերպ չի ցանկանում հանդուրժել:

Հավելենք, որ նախօրեին էլ Սիրիայի թեմայով հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը: