Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի նիստը

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։

Ներկայացուցչական այս միջոցառմանը մասնակցելու համար Երևանում են 100-ից ավելի մասնագետներ ԱՊՀ անդամ-պետություններից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Ողջունելով և արդյունավետ աշխատանք ցանկանալով նիստի մասնակիցներին ու հյուրերին և ընդգծելով նման միջոցառումների անցկացման կարևորությունը՝ նախարարի տեղակալն անդրադարձավ ոլորտին առնչվող կարևորագույն մարտահրավերներին:

«Համոզված եմ, որ այն հարցերը, որոնք առնչվում են ռադիոկապի և հեռահաղորդակցության տարբեր ուղղություններին, թվային հեռուստատեսությանն ու ոլորտի այլ թեմաներին, լուրջ քննարկումների ու վերլուծությունների արդյունքում աշխատանքային խմբերին հնարավորություն կընձեռեն հասնելու իրենց առջև դրված նպատակին»,-նշեց նախարարի տեղակալը։

Նիստի մասնակիցներին ողջունեց նաև ԿՏՀ-ի գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովը։ Նա ներկայացրեց նախորդ տարիներին տեղի ունեցած նիստերի աշխատանքների արդյունքները՝ առանձնացնելով այդ մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել դրանց կազմակերպման, անցկացման, ոլորտի զարգացման գործում։ ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարը ԿՏՀ-ի բարձրագույն պարգևով՝ Ռադիոկապի զարգացման մեջ ունեցած ավանդի ու ներդրման համար մեդալով պարգևատրեց ոլորտի վետերան, նախարարի խորհրդական Ալբերտ Նալբանդյանին։ Հատուկ պարգևի արժանացավ նաև նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Վիոլետա Աղաջանյանը։

Նշենք, որ նիստի շրջանակներում միավորված են չորս աշխատանքային խմբեր՝ ռադիոհեռարձակման, ռադիոհաճախականության տիրույթի կարգավորման, ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման ուղղություններով, ինչպես նաև 2019թ. ռադիոկապի համաշխարհային կոնֆերանսի ու 2019թ. ռադիոկապի ասամբլեայի նախապատրաստման հարցերով։

Հունվարի 22-ից 25-ը՝ չորս օրերի ընթացքում, աշխատանքային խմբերում քննարկվելու, համաձայնեցվելու է նշված ոլորտներում բոլոր կողմերի դիրքորոշումների վրա ձևավորված եզրակացությունը, որը կներկայացվի 2019թ. տարեվերջին Եգիպտոսում կայանալիք Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանսին։