Մարդիկ աշխատել են, չստանա՞ն իրենց պարգևավճարները. Հունան Պողոսյան

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ևս ինքն իրեն պարգևատրած մարզպետների թվում է։ Պողոսյանը, սակայն, դրանում որևէ խնդիր չի տեսնում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Պողոսյանը երկու անգամ է իրեն պարգևատրել, մինչդեռ մարզպետարանի տարածած պարզաբանման համաձայն՝ Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով եւ մեկ անգամ է խրախուսել մարզպետարանի աշխատակիցներին և իրեն։ Պարզաբանման մեջ նաև ասվում է, որ Հունան Պողոսյանն իր պարգեւատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Հունան Պողոսյանի հետ։

Պարո՛ն Պողոսյան, թեև դուք պարզաբանում ներկայացրել եք այդ պարգևավճարների հետ կապված, այդուհանդերձ ձեզ և մյուս մարզպետներին քննադատողներն ասում են՝ հարցին պետք է նայել ոչ միայն օրենքի տեսանկյունից, այլ նաև բարոյական հարթությունում այն պետք է դիտարկել։ Համամիտ չե՞ք։
-Յուրաքանչյուրն ինքը պետք է մտածի՝ որքանով է բարոյական, որքանով՝ ոչ։ Որքան մարդ, այդքան կարծիք։

-Այսինքն՝ հանրության արձագանքը տեղին չե՞ք համարում։
-Ցանկացած առողջ քննադատություն տեղին է, մնացածը վերցրել չգիտեմ՝ ինչ են անում…Անհասկանալի շահարկումներ են անում, մարդիկ աշխատել են, չստանա՞ն իրենց պարգևավճարները։ Նորմալ աշխատել են, ցանկացած մարզպետարանում նորմալ աշխատողներ կան։ Վերցրել կառչել են, որ մարզպետներն են իրենք իրենց խրախուսում, ընդ որում՝ առանց խորանալու, հասկանալու։ Այդ շահարկումները քննադատության բովանդակությունը ճիշտ չեն դարձնում։

-Օրինակ, Վայոց ձորի մարզպետն ասում է՝ փորձում են իշխանության վրա բիծ քաշել, համաձա՞յն եք իր հետ։
-Ես հարյուր պատճառ կարող եմ ասել, բայց ձեռնպահ կմնամ։

-Այսինքն՝ որևէ խնդիր չեք տեսնում այդ պարգևավճարների հետ կապված։
-Իհարկե ոչ:

-Մի հարց էլ այլ թեմայով, հավաստի՞ են լուրերը, որ դուք նշանակվելու եք ՀՀ ոստիկանապետ։
-Դուք զանգել և ինձ հարցեր եք տալիս մարզպետի իրավունքներից և պարտականություններից և կտրուկ անցում եք կատարում։ Չկա նման բան, ես նստած իմ տեղում աշխատում եմ՝ որպես Սյունիքի մարզպետ։ Այդ նույն մամուլն այսօր էլ արդեն այլ թեկնածուի մասին է լուրեր տարածել։

Շողիկ Գալստյան