Վահան Շիրխանյանը սպաների միություն է ստեղծում, քանի որ կա դրա խիստ անհրաժեշտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Բոլորը

Վահան Շիրխանյանը որոշել է համախմբել հայ սպաներին և ստեղծել «Սպաների համահայկական միություն»՝ կոչ անելով բոլոր սպաներին անդամագրվել այս միությանը, քանի որ, ըստ նրա, ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, որը պահանջում է պատերազմ անցած մարդկանց համախմբում։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վահան Շիրխանյանը՝ ընթերցելով միության հայտարարությունը։

Վահան Շիրխանյանը նշեց, որ իրենք արդեն սկսել են սպաների համախմբման գործընթացը։ «Արտասահմանում ապրող սպաներն արդեն սկսել են մեզ հետ կապի մեջ մտնել, ստեղծվելու է կայք, որի միջոցով էլ կարող են անդամագրվել մեր միությանը։ Կանցկացվի նաև համագումար, կհաստատվի միության ծրագիրը, որից հետո կսկսենք աշխատել»,- ասաց Վահան Շիրխանյանը։

Հարցին՝ արդյոք երկրում այնպիսի իրավիճակ է, որ մենք կանգնած ենք սպաների միություն ստեղծելու անհրաժեշտության առաջ, Վահան Շիրխանյանը պատասխանեց․ «Այն, որ ազգի համախմբումը օրվա հրամայականն է, դրանում կասկած չկա։ Այն, որ ռազմաքաղաքական իրավիճակը և՛ մեր երկրում, և՛ տարածաշրջանում գնալով լարվում է, նույնպես կասկածի տեղիք չի տալիս»։

Հստակեցնող հարցին՝ գուցե արցախյան ճակատո՞ւմ են նոր զարգացումներ տեղի ունենում, Վահան Շիրխանյանը նշեց, որ արցախյան ճակատում արդեն 23 տարի է՝ նույն բանն է կրկնվում, Ադրբեջանի դիրքորոշումը Արցախի հարցում նույնն է։

Մանրամասները՝ տեսանյութում։