Շիրակի պետհամալսարանը նոր ռեկտոր կունենա․ կրքերը, սակայն, դեռ չեն հանդարտվում

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի շուրջ ստեղծված իրավիճակը, կարծես թե, հանգուցալուծվում է։ Ռեկտորի թափուր պաշտոնի համար կանցկացվի մրցույթ։ Այն տեղի կունենա մարտի 2-ին, դիմումների ընդունման վերջնաժամկետն էլ փետրվարի 22-ն է։ Նման որոշում է ընդունել ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը, որի նիստը կայացել է հունվարի 19-ին։

Այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Երվանդ Սերոբյանն է։ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ 2018թ-ի մայիսի 18-ին հանրապետական նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական տվեց։

Հիշեցնենք, որ բուհի երկու դասախոսներ` Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, վերջինիս մեղադրում էին չարաշահումների համար։ Ռեկտորի ընտրություններին ընդառաջ էլ Սահակ Մինասյանը փորձում է բուհում իր աջակիցների միջոցով տապալել նոր ռեկտորի ընտրությունը կամ իր նախընտրելի թեկնածուին առաջ տանել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բուհի դասախոս Գագիկ Համբարյանը։

«Հիմա արդեն Սահակ Մինասյանը նոր մարտավարություն կդրսևորի… Համաձայն պլան մաքսիմումի` կփորձի Հոգաբարձուների խորհրդում իր կողմից վերահսկվող ձայներին գումարել 1 կամ 2 անկախ պատվիրակների ձայնը և ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում ընտրել մեկին, ով կլինի իր անձնական օգտագործման ռեկտորը… Սպասվող ընտրություններին ընդառաջ Մինասյանը և իր ֆան-ակումբի ներկայացուցիչները կփորձեն մաքսիմալ օգտագործել իրենց կապերը Հոգաբարձուների խորհրդում անկախ ներկայացուցիչներից մի երկուսին իրենցով անելու համար… Պլան մինիմումի համաձայն էլ` Մինասյանը կփորձի տապալել ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունները (որևէ թեկնածու չի հավաքի 50 տոկոս + 1 ձայն) և ռեկտորի ընտրությունները կրկին կհետաձգվեն.. Սահակ Մինասյանի ամենագլխավոր խնդիրը ՇՊՀ-ում՝ «կյանքի գնով» անկախ աուդիտ անցկացնելու չեղարկումն է, որը կարող է բացահայտել նրա կատարած բոլոր հանցագործությունները..»,- գրում է Գագիկ Համբարյանը։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՇՊՀ ռեկտորի հավանական թեկնածուներից մեկն էլ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանն է, որը, ըստ շրջանառվող լուրերի, նախկին ռեկտորի աջակիցներից է։ Թամարա Մելիքյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրն է։

Էմմա Չոբանյան