Հայտնի են օպտիմալացումների սկզբունքները. «Ժողովուրդ»

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ կառավարությունը կազմավորված է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակել, ավելի ճիշտ, հիմնականում վերանշանակել է 17 նախարարներից 12-ին: Ու քանի որ «Կառավարության  կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` կառավարությունը կազմավորված է համարվում, եթե նշանակվել է անդամների 2/3-ը, խնդիրն իրավական առումով կարելի է համարել լուծված. այս պահին կառավարության 21 անդամներից 15-ը նշանակված են:

Ուսումնասիրելով արդեն նշանակված նախարարների ցանկը` կարելի է նաեւ եզրակացնել, թե որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները, թե որ նախարարները չեն պահպանի իրենց պորտֆելը: Դրանք են՝ Գյուղատնտեսության նախարարություն, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն, Մշակույթի նախարարություն, Սփյուռքի նախարարություն եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություն: Թեեւ կառավարության կառուցվածքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը դեռ վերջնականապես չկա, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ արդեն վերջնականապես հայտնի են սկզբունքները, որոնց համաձայն տեղի կունենան օպտիմալացումները: Հայտնի էր, որ ՀՀ մշակույթի, նաեւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը կմիավորվի Արայիկ Հարությունյանի ղեկավարած ԿԳՆ-ին, Գյուղատնտեսության նախարարությունն ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններն էլ կմիավորվեն Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը կդառնա ՀՀ վարչապետին կից կոմիտե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: