«Մի բան է, երբ դու ընդդիմադիր ես և խոսում ես ժողովրդավարությունից, այլ բան՝ երբ իշխանությունն է քոնը»․ արդյոք ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը կմնան վարչապետի ենթակայության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 16:21
Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դիտարկում են Հորմուզի նեղուցը կառավարելու համար կոնսորցիում ստեղծելու հարցը
30.03.2026 | 16:12
Ընտրակաշառք են տվել՝ աշխատավարձի տեսքով․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:02
Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար
30.03.2026 | 15:53
Հայտնի բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո դեպքի վայրը չպահպանելու համար երկու ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել
30.03.2026 | 15:45
Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները
30.03.2026 | 15:38
«Սպարտակի» ներկայացուցիչը Հայաստան – Բելառուս մրցավեճում հետևել է հայ ֆուտբոլիստի խաղին
30.03.2026 | 15:29
Իսրայելական Հայֆայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել է Իրանի և «Հըզբոլլահ»-ի հրթիռային հարձակումից հետո
30.03.2026 | 15:19
Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն այն չի կարող ուղեկցվել բռնությամբ կամ ատելության խոսքով․ ՄԻՊ
30.03.2026 | 15:10
Քրվարույթ՝ Փաշինյանի ներկայությամբ միջադեպի հետ կապված // ՀԱՀ-ում դասերն այսօր առցանց են․ ԼՈԻՐԵՐ
30.03.2026 | 15:01
Վիկտոր Գոնչարենկո․ Էմոցիոնալ խաղ էր Հայաստանի հավաքականի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
Բոլորը

Առաջիկայում ԱԺ պիտի ներկայացվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ ԱԺ-ի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պնդում է, որ նախագիծը պետք է ենթարկվի փոփոխության։ Մասնավորապես «Լուսավոր Հայաստանը» պահանջում է, որպեսզի Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստանան նախարարության կարգավիճակ և վարչապետի ենթակայությունից դուրս գան։

«Եթե մենք ուզում ենք կառուցել խորհրդարանական, ժողովրդավար երկիր, որտեղ գործում են փոխզսպումների մեխանիզմներ, ուրեմն դա պետք է փոխվի, եթե՝ ոչ, ապա լուրջ հարց է առաջանում, թե մենք ինչ ենք ուզում կառուցել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Նա հիշեցնում է, որ ուժային կառույցները վարչապետի ենթակայությանը անցան 2015թ․-ի սահմանադրական փոփոխություններից հետո։ Սերժ Սարգսյանի՝ նախագահից վարչապետի պաշտոնին անցնելու որոշումից առաջ, որպեսզի, ինչպես պատգամավորն է նշում, նա չկորցնի իր լծակները:

Մինչդեռ իշխանության ներկայացուցիչներն այս կարծիքները չեն կիսում։ Մասնավորապես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի ենթակայության տակ․ «Ես կարծում եմ ԱԱԾ-ն այն սպեցիֆիկ, առանձնահատուկ կառույցն է, որը պիտի լինի բացառապես վարչապետի ենթակայության տակ, այլ է վարբերմունքս Ոստիկանության նկատմամբ»,- ասել էր Միրզոյանը։

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասաց, որ այդ հարցը խմբակցության ներսում դեռևս չի քննարկվել, բայց իր անձնական կարծիքով, այս երկու ուժային կառույցների նախարարություններ դառնալը ճիշտ չէ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներսում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից հանելու հարցի վերաբերյալ քննարկում չի եղել և որոշում չկա, սպասում են փաստաթղթին։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցնում է, որ 1998 թվականին ներքին հեղաշրջում եղավ, երբ ուժային կառույցները համախմբվեցին երկրի վարչապետի շուրջ։ Հետագայում՝ 2002թ-ին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, նմանատիպ սցենարներից խուսափելու համար դրանք դարձան նախագահին կից կառույցներ․ «Որպեսզի այդ դավադրությունը չկրկնվի 2002 թվականին այս նախարարությունները դարձան նախագահին կից կառույցներ, այսինքն՝ նախագահի անձնական գվարդիան։ Այդ նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով նույն լիազորությունները փորձեց պահպանել վարչապետի պաշտոնում, արդյունքում նախագահի միապետական լիազորություններն անցան վարչապետին»։

Իրավապաշտպանը նշում է, որ ժողովրդավարության տեսակետից դիտարկելիս ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պիտի դառնան նախարարություններ, բայց նման կամք չի տեսնում․ «Ինչպես Սերժ Սարգսյանը չէր վստահում ՀՀԿ-ի մեծամասնությանը, որովհետև անձնական իշխանությունն ավելի կարևոր էր, ես, ցավոք, պիտի արձանագրեմ, որ այդ նույն տրամաբանությունը գործում է նաև այսօրվա իշխանության պայմաններում։ Մի բան է, երբ դու ընդդիմադիր ես և խոսում ես ժողովրդավարությունից, այլ բան է, երբ իշխանությունն է քոնը»։

Արդյոք պահպանվո՞ւմ են սուպերվարչապետական լիազորություններն ուժային կառույցների վրա, թե՞, այնուամենայնիվ, կքննարկվի նախարարությունների կարգավիճակ տալու հարցը։ Հաշված օրերի ընթացքում այս հարցի շուրջ արդեն վերջնականապես պարզ կլինի նաև իշխանության տեսակետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան