ՀՀ-ԵՄ համաձայնագրի ՀՀ կառավարության պատրաստած ճանապարհային քարտեզը շատ տպավորիչ է. Սվիտալսկի

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հարցազրույց է տվել Մեդիամաքսին: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

 

– Պարոն դեսպան, այս օրերին մամուլում շատ են հրապարակումները եւ փորձագիտական կարծիքները ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ կապված:  Ոմանք նշում են, որ Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրությունները կարող են ինչ-որ կերպ ազդել վավերացման գործընթացի վրա: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ եւ ինչպե՞ս կգնահատեք համաձայնագրի վավերացման գործընթացը:

 

– Մեր տեսանկյունից համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է նորմալ կերպով: Մինչ այժմ ԵՄ անդամ-պետությունների գրեթե մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, իսկ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել: Այսպիսով, մենք կարծում ենք, որ վավերացումն ընթանում է նորմալ տեմպով:

 

Կարող ենք խոսել այլ պետությունների հետ վավերացման գործընթացների մասին, որոնք Եվրոպական միության հետ կնքել են ավելի հավակնոտ համաձայնագրեր (Վրաստան, Մոլդովա): Սովորաբար բոլոր անդամ-պետությունների կողմից համաձայնագրի վավերացման համար պահանջվում է 2-2.5 տարի: Այն, ինչ մենք ունենք հիմա, բավականին նորմալ պատկեր է:

 

Առավել կարեւոր է այն, որ չկան քաղաքական ազդակներ որեւէ անդամ-պետության կողմից, որոնք կարող են մատնանշել հնարավոր քաղաքական կամ այլ բարդությունների մասին: Այս տարի կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները շատ կարեւոր իրադարձություն են, սակայն թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ, այն է 500 կողմ եւ միայն 50 դեմ ձայների հարաբերակցությամբ արդեն տվել է իր համաձայնությունը համաձայնագրին: Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված որեւէ պահանջներ չկան: Ուստի, մենք պետք է ձեռնամուխ լինենք համաձայնագրի կիրարկմանը, քանի որ դրա դրույթների 80 տոկոսն արդեն իսկ ուժի մեջ է մտել:

 

– Այո, ես էլ կարծում եմ, որ վավերացման մասին քննարկումները որոշ իմաստով արհեստական են, քանի որ դրույթների 80 տոկոսն արդեն ուժի մեջ է եւ մենք կարող են կենտրոնանալ իրականացման վրա: 

 

– Համաձայն եմ: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասն արդեն իսկ ուժի մեջ է, եւ իմ մոտեցումն է կենտրոնանալ արդյունավետ կիրարկման վրա:

 

– Կարծիքներ կան նաեւ համաձայնագրի Ճանապարհային քարտեզի հետ կապված: Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրները, նշել էր, որ ԵՄ-ն գոհ չի եղել հայկական կողմի ներկայացրած Ճանապարհային քարտեզի նախագծից: Նման կարծիք էր հնչեցրել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը առնչությամբ:   

 

– Հայաստանի կառավարությունը Եվրոպական միությանը ներկայացրել է Ճանապարհային քարտեզի նախագիծը, եւ այն ներկայում ուսումնասիրվում է Բրյուսելում: Մենք խոստացել ենք տրամադրել մեր մեկնաբանությունները մինչեւ հունվարի վերջ: Այս պահին կարող եմ նշել, որ Հայաստանի կառավարության կողմից նախապատրաստված փաստաթուղթը շատ տպավորիչ է: Այն ավելի քան 100 էջ է՝ բաղկացած 300 գործնական քայլերից, որոնք կառավարությունը նախատեսում է ձեռնարկել:

 

Միջգերատեսչական հանձնաժողովը աշխատում է եւ նախարարությունները լրջորեն մտածում են՝ ինչպես իրականացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթները: