Երևանում տեղի կունենա Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
Տնտեսություն
21.01.2019 | 20:27Հունվարի 22–25-ը Երևանում տեղի կունենա ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը. տեղեկացնում է ՏԿՏՏ նախարարության լրատվական բաժինը:
Նիստի աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ-պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության Միջազգային Միությունից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից: