Աշոցքը հավակնում է դառնալ միջազգային դահուկային կենտրոն

Լուրեր

06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
Բոլորը

2019 թվականին Աշոցքում բացվելու է դահուկային կենտրոն, իսկ հունվարի 26-27-ին կայանալու է դահուկավազքի սիրողական մրցաշար, որով լուծվում է Աշոցքի հայտնիության խնդիրը, իսկ Հայաստանն այդ փառատոնով դառնալու է է՛լ ավելի հանրահայտ, փորձ է արվելու հանրային դահուկային վազքուղու սկիզբ դնել և այն դարձնել աշխարհի լավագույն կենտրոններից մեկը, որտեղ կկարողանան սահել ոչ միայն պրոֆեսիոնալները, այլ նաև սիրողական մակարդակով այդ սպորտաձևով զբաղվողները։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

«Աշոցքը հավակնում է դառնալ միջազգային դահուկային կենտրոն: Եվրոպական միության աջակցությամբ անցյալ տարի մեկնարկ տվեցինք Հայաստանում դահուկային կենտրոն ստեղծելու գաղափարին: Շուրջ 2,5 ամսում Աշոցքում կառուցվեց դահուկային կենտրոն՝ իր բոլոր հարմարություններով՝ մարզումների, հանգստի, կացության, սննդի սրահներով: Այս պահին 15 սենյակ ունենք, բայց հետագայում կացության սենյակները կավելացնեք: Կենտրոնի կառուցման ընդհանուր բյուջեն կազմեց շուրջ 31 միլիոն դրամ: Հունվարի 26-ին տեղի կունենա կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը, որից հետո երկու օր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Եվրամիության գրասենյակի հետ համատեղ դահուկի սիրահարներին կնվիրի երկու անմոռանալի սպորտային օր»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Ըստ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի՝ հունվարի  26-27-ին անցկացվող մրցաշարի ընթացքում կանայք կմրցեն 1 կմ, տղամարդիկ՝ 2 կմ մրցատարածություններում, երեխաների համար կանցկացնենք միչև 12 տարեկանների մրցաշար: Մարզագույքը կտրամադրվի անվճար, բայց, սահմանափակ է, գուցե, առաջին 30-40 մասնակցին այն բաժին հասնի:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` դահուկային կենտրոնը հասանելի է նաև պարալիմպիկ մարզաձևերի ներկայացուցիչների համար:

Ասուլիսին մասնակից ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի մշակութային բաժնի համակարգող Վարդուհի Սարգսյանը նշեց, որ այս մրցաշարի երկու օրերի ընթացքում քաղաքացիներին տրվելու է հնարավորություն բացօթյա միջավայրում առավելագույնս լավ անցկացնել իրենց հանգստյան օրերը։