Յուրի Խաչատուրովն էլ նստած սպասում է․ Վճռաբեկի վճիռը չկա ու չկա

Լուրեր

04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունը  2018-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատարանը կիրառեց այլընտրանքային խափանման միջոց և ազատեց նրան 5 մլն դրամ գրավի դիմաց։ Այնուհետև սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

«Համաձայն սահմանված կարգի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յու․ Գ․ Խաչատուրովը ազատվել է Կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնից», – հայտնեց կազմակերպության պաշտոնական կայքը։

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 6-ին, ռազմաքաղաքական այդ կառույցի գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնեց գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և Հայաստանը փաստացի զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունից: Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործին իրար արագ-արագ հաջորդող զարգացումները, սակայն վերջին 4-5 ամիսների ընթացքում կանգ են առել։

Factor.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, դատարանը մերժել է բողոքը, որից հետո ներկայացվել է Վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին դատարանը պետք է որոշում կայացներ եռամսյա ժամկետում։

«Այդ ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 18-ին, բոլոր հնարավոր և անհնար ժամկետներն ավարտվել են, սակայն մինչ այս պահը Վճռաբեկ դատարանից որևէ նորություն չունենք»,- ասաց Պողոսյանը։

Ըստ պաշտպանի՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրգործի վերաբերյալ հասարակական ընկալումը իրավական գնահատականից շատ մեծ տարբերություն ունի։ «Բոլորին է ակնհայտ, որ այստեղ եղել է անօրինական միջամտություն, և կալանքը կրել է օրենքով չնախատեսված հիմք, անձին ցանկացել են կալանավորել, որ նա սկսի խոսել կամ առնվազն ցուցմունք տա․ հասարարական ընկալումն այսպիսին է, իսկ դրան իրավական գնահատական տալու պարագայում պետք է լինեն դրանից բխող իրավական գործողություններ։ Կարծում եմ՝ դա կաշկանդում է Վճռաբեկ դատարանին, որպեսզի նա որոշում կայացնի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ Յուրի Խաչատուրովն արդեն ամիսներ շարունակ գտնվում է Հայաստանում, անձնագիրն իր մոտ է, երկրից դուրս գալու որևէ ցանկություն չունի և նստած սպասում է։

Թե ո՞րն է Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի շուրջ վերջին ամիսների պասիվության պատճառը, գործի նախաքննությունը շարունակվո՞ւմ է, թե՝ ոչ, փորձեցինք պարզել նրան մեղադրանք առաջադրած մարմնից՝ Հատուկ քննչական ծառայությունից։ Ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Յուրի Խաչատուրովի գործով նախաքննությունը շարունակվում է և նախաքննական մարմնի շահերից է բխում այս պահին հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չանելը»։

Աղավնի Սուքիասյան