Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ փաստում է, որ խորհրդարանական աշխատանքով զբաղվել չի ցանկանում. ովքեր են ԱԺ ղեկավար կազմում

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Հունվարի 17-ին ձևավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի խորհուրդը: Այս մարմինը գործում է 6-րդ գումարման խորհրդարանից: Այս մարմինը ստեղծվել է «ԱԺ Կանոնակարգ օրենք»-ի փոփոխությունների արդյունքում: Խորհուրդը կազմված է  Ազգային ժողովի նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից:

Այսպիսով խորհրդի կազմում են՝

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը,

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը,

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը,

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը,

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Ռուբեն Ռուբինյանը,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը,

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը,

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը,

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը,

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը,

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը,

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Այստեղ ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն հարկ չի համարել ԱԺ խորհրդի կազմում ներկայացվածություն ունենալ խմբակցության ղեկավարի մակարդակով և Գագիկ Ծառուկյանի փոխարեն խորհրդի կազմում է խմբակցության քարտուղարը:

Գագիկ Ծառուկյանը ԱԺ խորհրդի կազմում չէր նաև 6-րդ գումարման Ազգային ժողովի ժամանակ: Սա պայմանավորված է այն փաստով, որ Գագիկ Ծառուկյանը շատ քիչ է լինում աշխատավայրում՝ Ազգային ժողովում և ընդհանրապես չի զբաղվում օրենքների մշակմամբ: Մասնավորապես, 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին հինգ նիստերից ոչ բոլորին էր Ծառուկյանը ներկա, իսկ Factor.am-ի լրագրողի ճշտող հարցին էլ, թե՝ պատրաստվում է նիստերին մշտապես ներկա լինել, Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան չտվեց:

Հարցին՝ մանդատից չի հրաժարվում, քանի որ այն լրացուցիչ անձեռնմխելիություն է ապահովում, Ծառուկյանն ընդհանրապես չպատասխանեց:

Միաժամանակ հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 12-ին, երբ ԱԺ նախկին ղեկավար կազմը հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանն էր գնացել Վահե Էնֆիաջյանի փոխարեն: Այդ ժամանակ ԲՀԿ-ից խորհրդի կազմում Վահե Էնֆիաջյանն էր:

Ազգային ժողովի խորհրդի լիազորությունները. Խորհուրդը հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը, մշտական և ժամանակավոր հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը: Խորհուրդը կարող է ընդունել Ազգային ժողովի հերթական նիստում հարցի քննարկման տևողությունը մեկից մինչև վեց ժամ սահմանելու մասին որոշում, Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Խորհուրդը հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը: Խորհրդարանի պարգևներով պարգևատրելու հարցի լուծումը նույնպես տրված է խորհրդին: Այն կարող է ստեղծել և լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, ինչպես նաև հաստատել դրանց կազմերը ու գործունեության կարգերը:

Ազգային ժողովի խորհրդի հրապարակայնությունը. Խորհրդի նիստերը հրապարակային են: Խորհրդի փակ նիստ կարող է անցկացվել նրա որոշմամբ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է: Խորհրդի հրապարակային նիստում, Խորհրդի անդամներից բացի, կարող են ներկա լինել աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալներից մեկը, օրակարգային հարցերի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդի որոշմամբ, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք, նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող ծառայողները՝ Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով, Կառավարության ներկայացուցիչը՝ նստաշրջանների, նիստերի օրակարգերին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:

Հայկ Վարդանյան