Հակոբ Նազարյանը դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին
Քաղաքականություն
20.01.2019 | 19:54«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Նազարյանը դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը, ինչպես նաև ինքնաբացարկ հայտնել կուսակցության ընտրացուցակից: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից»,- գրել է նա: