ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությունը վերահաստատել է կուսակցության հանձնառությունը Արցախի արտաքին քաղաքականության իրականացմանն աջակցելու ուղղությամբ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությանը։

Ավելի քան մեկուկես ժամ տևած հանդիպմանը քննարկվել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև ԱՀ ԱԳՆ-ՀՅԴ Հայ Դատի կառույցներ համագործակցության առաջնահերթությունները։ ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությունը վերահաստատել է կուսակցության հանձնառությունը Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանն աջակցելու ուղղությամբ։

Հանդիպման մասնակիցները կարևորել են Արցախի ԱԳՆ-ի եւ ՀՅԴ Հայ Դատի կառույցների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը բոլոր մակարդակների վրա:

ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությանը մաս էին կազմում Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը, Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենյակի (Բեյրութ) պատասխանատու Վերա Եագուպյանը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի (Երևան) պատասխանատու Կիրո Մանոյանը։ Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Հայ Դատի Կենտրոնական խորհուրդ