Ամփոփվել են Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրի արդյունքները

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

Ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը»(TAMP), որը մեկնարկել էր 2013 թվականից: Ծրագրի արդյունքների ներկայացման ժամանակ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է, որ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ:

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի անկախացումից ի վեր աջակցել է հարկային և մաքսային ծառայությունների բարեփոխումներին. «Այս տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մի շարք ձեռքբերումներ արձանագրել վարչարարական գործընթացների ավտոմատացման, էլեկտրոնային համակարգերի զարգացման և հարկ վճարողների սպասարկման ոլորտի բարելավման ուղղություններով: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ տարածաշրջանում ունենք հարկային ու մաքսային տեղեկատվության հավաքագրման, և, ընդհանրապես, վարչարարությանն տեսանկյունից ավտոմատացված, եթե ոչ լավագույն համակարգը, ապա լավագույններից մեկը:

Այս համակարգում բացառվում է կամ գրեթե բացառվում է մարդկային գործոնը,  ավտոմատացված են բիզնես գործընթացները»: ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ ապագայում ՀԲ-ի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր ևս, որոնք հնարավորություն կտան հաղթահարել առկա խնդիրները:

Համաշխարհային բանկի ՀՎԱԾ-ի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան դրական է գնահատել կատարված աշխատանքները. «Թիմի հետ աշխատում եմ ծրագրի հենց սկզբից: Մեր առջև դրված բոլոր նպատակները համարում եմ բավարար կատարված: Համեմատության համար ասեմ, որ ծրագրի սկզբում հարկ վճարողների ընդամենը 20 տոկոսն էր օգտվում էլեկտրոնային հայտարարագրումից, իսկ այսօր արդեն հասել ենք 80 տոկոսի, ինչը զգալի արդյունք է»:

Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի շրջանակում իրագործված հարկային վարչարարության բարեփոխումները և հարկային մարմնի արդիականացման արդյունքները, ինչպես նաև ամփոփիչ տեսագրական հաշվետվությունը: «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ղեկավար Անահիտ Բասենցյանի տեղեկացմամբ՝ ժամանակակից սարքավորումներով համալրվել են ՊԵԿ ուսումնական կենտրոնը, հարկային տեսչությունները և սպասարկման կենտրոնները: Ներդրվել է մոնիտորինգի կենտրոն, ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ վերլուծական համակարգով` մեծ տվյալների (big data) մշակմամբ: Միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների մշակման կենտրոններ են ստեղծվել Երևանում և Դիլիջանում: Հարկ վճարողների շրջանում իրականացվել է հարցում հարկային վարչարարության վերաբերյալ: Վերազինվել է ՊԵԿ ենթակառուցվածքների ներքին ցանցը` ապահովելով համակարգերի և տվյալների անվտանգությունը: Մշակվել են մի շարք էլեկտրոնային համակարգեր, մասնավորապես՝ գանձապետական տվյալների հաշվառման, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների մշակման, հարկերի էլեկտրոնային վճարման, իրավական վարույթների կառավարման, կամերալ ուսումնասիրությունների ենթահամակարգերը, ինչպես նաև ՊԵԿ ստուգումների կառավարման և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը:

Ծրագրին աջակցություն է տրամադրել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որի խորհրդատվությամբ իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա համակարգված ծրագիր:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին