Սոցիալական վիճակն էլ օրեցօր վատանում է, իսկ գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում. «168 ժամ»

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է. «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները գործազուրկ դառնալուց հետո չեն կարողանում վճարել իրենց վարկերը, ասում են՝ ամեն օր մեկը մյուսից պարտքով գումար են վերցրել, հիմա արդեն սա էլ հնարավոր չէ:   «Որոշել ենք խումբ ստեղծել, որը կհավաքի վարկ ունեցողների տվյալները, որից հետո կդիմենք համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի միջամտեն վարկերը վերաձևակերպելու համար: Մարդկանց մեծ մասն ի վիճակի չեն մարել վարկերը»,- «168.am»-ի հետ զրույցում ասաց Մետալուրգիական արտադրամասի պետ Գարեգին Անթաշյանը: Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի հետագային՝ նշեց. «Մի ամբողջ քաղաք անորոշ սպասում է։ Սոցիալական վիճակն էլ օրեցօր վատանում է, իսկ գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում»։ Մետալուրգիական արտադրամասի աշխատողներից Արմեն Կիրակոսյանն էլ նշեց, որ հույսով սպասում են որևէ նորության:

«Վարկերի առումով էլ արդեն շատերի գործերը շուտով կգնան ԴԱՀԿ: 600 նախկին աշխատողներից մոտ 580-ը վարկառու է»,- հավելեց Արմեն Կիրակոսյանը:

Նշենք, որ 2018թ. որ նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: