Սփյուռքի հարցերով կզբաղվի վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը. Փաշինյանը՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնալով կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններին, նշեց, որ տարբեր գերատեսչություններ շատ հաճախ կրկնում են միմյանց գործառույթները, ինչը լավ չի անդրադառնում պետության վրա, կա նաև ոչ արդյունավետ կառավարման խնդիր:

«Մեր պետական կառավարման համակարգում 3.5-3.6 աշխատողին մեկ ղեկավար է հասնում: Սրա արդյունքում մենք ունենք այնպիսի իրավիճակներ, երբ, օրինակ, կան բաժիններ, օղակներ կան ղեկավարներ, բայց չկան ենթականեր:Սա արված է տարբեր պատճառներով. որովհետև բաժնի պետի աշխատավարձը ավելի բարձր է, տեղակալի աշխատավարձը նույնպես։ Սակայն սրանից բխում են նաև հավելյալ ծախսեր և, իհարկե, անարդյունավետություն, որովհետև պարզվում է, որ ղեկավարները ավելի շատ են, քան աշխատողները»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի հավաստմամբ՝ նախարարություների միացման արդյունքում կկրճատվեն ղեկավար աշխատողները, կլինեն ավելի քիչ նախարարներ, ծառայողական մեքենաներ, որի արդյունքում խնայված միջոցները կուղղվեն այլ աշխատանքի համար:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Մշակույթի և Կրթության նախարարությունները մեկ տեղում տեսնելու անհրաժեշտության մասին:

«Կա նաև քաղաքական այլ խնդիր, որի համատեքստում եմ ես դիտարկում Մշակույթի և Կրթության նախարարությունները մեկ տեղում տեսնելու անհրաժեշտությունը: Մենք առաջինը չենք, որ ուզում ենք՝ այդ գերատեսչություններն իրար հետ մեկ տեղում լինեն. աշխարհում կա նման պրակտիկա»,- ասաց վարչապետը՝ թվարկելով այն երկրների անունները, որտեղ այդ նախարարությունները միասին են:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Սփյուռքի նախարարությունն իր համար ունի ռազմավարական նշանակություն, սակայն այդ նախարարությունը չունի այնպիսի գործառույթ, որով այլ գերատեսչություններ չեն զբաղվում:

«Մեր պատկերացումը հետևյալն է. ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ տարբեր գերատեսչություններ գործառույթներ կրկնելով՝ իրար չեն խանգարի, կհամակարգվեն վարչապետի աշխատակազմի կողմից: Սա ենթադրում է, որ Սփյուռքի նախարարության կորիզը, որպես ստորաբաժանում, կտեղավորվի վարչապետի աշխատակազմում: Այստեղ առաջանում է խնդիր. իսկ ո՞վ է այն ներկայացուցիչը, որը համակարգելու է այդ աշխատանը: Մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից մեկն այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ: Նա լիազորված կլինի վարչապետի անունից»,- ասաց Փաշինյանը: