«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը նորից հացադուլ կանի՝ այս անգամ ԱԺ-ի շենքի մոտ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը նորից հացադուլ կանի, քանի որ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը ֆիլմը ֆինանսավորելու մասին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ից Հովհաննես Գալստյանը որպես բողոքի նշան հացադուլ էր սկսել, որը դադարեցրեց այդ ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո։

Հովհաննես Գալստյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Ազգային կինոկենտրոնից կպահանջի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, իսկ փետրվարին  հացադուլ կանի Ազգային ժողովի շենքի մոտ՝ կրկին պահանջելով հանդիպում Լիլիթ Մակունցի հետ, որը հասկացել է խնդիրը և գրեթե լուծել այն։

Ըստ Հովհաննես Գալստյանի՝  Լիլիթ Մակունցի հետ առաջին հանդիպումից հետո որոշում է ընդունվել փոխանցել գումարը նկարահանումները շարունակելու համար, ուստի հիմա ինքը պահանջում է հրապարակել ձայնագրությունը, որը կհաստատի իր խոսքերը, իսկ  կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը հայտարարել է, որ ավելի շուտ հրաժարական կտա, քան նոր պայմանագիր կկնքի և կփոխանցի միջոցները։

«Դա անձնական վրեժխնդրություն է և պայմանավորված է նրանով, որ ես հանդես եմ գալիս կինոարտադրության նոր համակարգ ձևավորելու օգտին, որտեղ չեն լինի մի քանի ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ և կառույցներ, որոնք իրար մեջ կկիսեն բյուջետային միջոցները և կխլեն այն ֆիլմերի փողերը, որոնք պետք է արտադրվեն»,- ասաց նա։

Նշենք, որ Հովհաննես Գալստյանը նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թե ֆիլմին ֆինանսներ տրամադրելու, այլ ֆիլմերի արտադրությունը կառավարելու գործընթացում կարգուկանոն հաստատելու համար։ Նա առաջարկում է կառավարությանը կից ստեղծել մասնագիտացված կառույց, հանձնաժողով կամ գործակալություն, մի տեղում կենտրոնացնել կինոարտադրությանն ուղղված բոլոր միջոցները, ազատվել պաշտոնյաներից, որոնք ուզուրպացրել են կինոարտադրության կառույցը։