«Հայերի հանդեպ Լապշինի սերը» հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին. Բաքվում արձագանքել են Հայաստան բլոգերի այցին

Լուրեր

20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
Բոլորը

Հերթական այցով Երևանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստան ժամանելուց կարճ ժամանակ անց ադրբեջանցիներից «սպառնալիքներ» է ստացել: Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական լրատվական կայքերից մեկում հոդված է հրապարակվել, որում նշվում է, թե «եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի հանդեպ, մեր համբերությունը կհատի»:

«Նրանց քիչ է, որ Ստրասբուրգի Եվրադատարանն իրենց պատասխանատվության է կանչել իմ նկատմամբ սպանության փորձի համար, և որ շուտով դատապրոցես կսկսվի ԱՄՆ-ում: Նրանց քիչ է նաև, որ երեկ ԵԽԽՎ-ն կոշտ քննադատեց Բաքվին՝ բլոգեր Մեհման Հուսեյնովին հետապնդելու համար, և ինձ հաճելի է, որ ես իմ փոքրիկ ներդրումն եմ ունեցել այդ որոշման գործում: Եվ նրանք դեռ բացահայտ սպառնում են ինձ: Շնորհակալություն, իհարկե, ուղարկեցի փաստաբաններիս, կկցեն գործին»,- գրել է Ալեքսանդր Լապշինը:

Լապշինը գրել է, որ ադրբեջանցիների, մասնավորապես՝ Ալիևի համար, ելնելով Բաքվում տիրող ներքաղաքական իրավիճակից, հիմա կարևոր է, որպեսզի ինքն ամենամոտ ժամանակներում Արցախ այցելի:

«Որպեսզի իմ այցը ներկայացնեն որպես Հայաստանի կողմից կանխամտածված սադրանք, կապված Մամեդյարովի և Մնացականյանի փարիզյան բանակցությունների հետ: Այդ պատճառով նրանք առաջիկայում ակտիվորեն մեկնաբանելու են Հայաստանում իմ յուրաքանչյուր տեղաշարժ՝ ձգտելով ցանկացած քայլ առավելագույնս քաղաքականացնել»,- հավելել է բլոգերը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս ամենից ելնելով՝ Արցախ կմեկնի ավելի ուշ, որպեսզի իր այցը «Բաքվում ներկլանային խժդժություններ առաջացնի»:

«Իսկ մինչ այդ՝ ծիծաղենք, տեսնելով, թե ինչպես են հետևելու Դիլիջանից, Սևանից, Գյումրիից իմ հոդվածներին և դրանում հրապարակման որևէ բան գտնեն»,- հավելել է Լապշինը: