Սամվել Ալեքսանյանը գնացել է և իր հետ տարել սենյակի բանալին. «Իմ քայլի» պատգամավորը դրսում է մնացել

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակների հարցը վերջնական չի լուծվում: Ավելին՝ գնալով ավելի ինտրիգային է դառնում: Պատգամավորներին, թեև, բաժանվել են աշխատասենյակներ, սակայն, նրանք չեն կարողանում դրանք օգտագործել ըստ անհրաժեշտության:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Թագուհի Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն բաժին հասած աշխատասենյակի բանալին չկա, նախկին գումարման պատգամավորը այն տարել իր հետ:

«Բանալին չկա, սենյակը բացել չի լինում: Վիճակահանությամբ եմ սենյակը ստացել, բայց այն սենյակը, որ ինձ հասել էր, դրա բանալին չկա: Սենյակի նախկին տերը տարել է, չի հանձնել, չգիտեմ»,- ասաց Թագուհի Ղազարյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրեն բաժին է հասել 245 համարի աշխատասենյակը:

Տեղեկացնենք, որ այն նախկինում զբաղեցնում էր ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը:

Ազգային ժողովի գործերի կառավարչությունից մեզ փոխանցեցին, որ այդ աշխատասենյակը երեք սենյականոց էր: Այսինքն՝ ուներ ընդունարան և երկու առանձին սենյակներ: Դրանք նախկինում այդպես բաժին էին հասել Ալեքսանյանին, իսկ հիմա «Իմ քայլի» երկու պատգամավորների: Նորընտիր պատգամավորներից մեկն արդեն տեղավորվել է, իսկ Թագուհի Ղազարյանը սպասում է, որ բանալին բերեն կամ փականը փոխեն:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավորի՝ Սոս Ավետիսյանին էլ բաժին է հասել 412 աշխատասենյակը, որտեղ, սակայն, այժմ տեղակայված են ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փորձագետները: Պատգամավորը ևս «դրսում է մնացել»: «Ես այդ սենյակ դեռ չեմ մտել, թեև սենյակի կարիքը դեռ չի զգացվում»,- ասում է նա:

Արդեն տեղեկացրել էինք, որ աշխատասենյակ ստացած պատգամավորները կահավորման ակտիվ  գործընթաց են սկսել:

Հայկ Վարդանյան