Շուտով կավարտվի Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրի ֆինանսական ամփոփումը և կտրվի էլեկտրակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը. «Ռենկո»-ի տնօրեն

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի  պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հունվարի 18-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:

Հանդիպման ընթացքում Ջովաննի Ռուբինին ներկայացրել է Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն` գոհունակություն հայտնելով  ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Նա նշել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և առանց խոչընդոտների: «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը  հավաստիացրել է, որ շուտով կավարտվի ծրագրի ֆինանսական ամփոփումը և կտրվի էլեկտրակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը:

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը կարևորել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքների  պատշաճ իրականացումն ու  սահմանված ժամկետների պահպանումը:

Նշենք, որ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր  ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացվում է իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ: Այն հնարավոր կլինի ավարտել 26 ամսվա ընթացքում և շահագործման կհանձնվի 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան, որի էներգիայի արժեքը, այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ, կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կվտժ-ի համար: Շինարարության մեջ ներգրավված է լինելու 1000-1200 մարդ, իսկ շահագործումից հետո ստեղծվելու են 230 աշխատատեղեր։