«Ես դա համարում եմ ծիտիկ նկարել»․ մանկավարժի վարքականոնը՝ քննադատության թիրախ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
Բոլորը

Կրթության և գիտության  նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  մանկավարժի վարքականոն նախագիծը, որն արդեն հասցրել է քննադատությունների թիրախում հայտնվել:

Նախագծի  նպատակն է սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները, նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, կարգավորել ուսուցչի հարաբերությունները սովորողների, ծնողական համայնքի, մանկավարժական համակազմի հետ, նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն:

Ներկայացված փաստաթուղթը մասնագետների շրջանում հիմնականում զայրույթ է հարուցել: Պատմաբան, մանկավարժ  Վահրամ Թոքմաջյանին զարմացնում է, որ ԿԳ նախարարության հանրակրթության վարչությունը անտեսելով ոլորտում առկա լուրջ խնդիրները, մանկավարժի համար հատուկ վարքականոններ է մշակել:

«Ես սա համարում եմ ծիտիկ նկարել: Ինչ է նշանակում ուսուցչի վարքականոններ։ Ես շատ լավ գիտեմ դա ինչ է, ավելորդ անգամ տաֆտալոգիայով զբաղվել պետք չէ»,- տեսակետ հայտնեց մանկավարժը:

Վահրամ Թոքմաջյանի պնդմամբ՝ բացի այն, որ փաստաթուղթն ամբողջությամբ դատարկաբանություն է,  այն նաև հակասում է «Հանրակրթության մասին» օրենքին:

«Փաստաթուղթը շատ հեղհեղուկ է և այնտեղ հակաիրավական բաներ կան: Օրինակ, վարքականոնի մեջ ասվում է, որ ուսուցչին արգելվում է իր աշակերտի հետ վճարովի պարապել: Բայց հանրակրթության մասին օրենքում կա լրացուցիչ կրթություն կոչվածը, որը ենթադրում է վճարովի ծառայություն»,- նշեց Վահրամ Թոքմաջյանը։

Ըստ նրա՝ մանկավարժների գործառույթները վաղուց կարգավորված են օրենքներով: Ներկայացված նախագիծը պետք է ուղարկել աղբանոց. համոզված է մանկավարժը, փոխարենը՝ ուսուցչի դերը բարձրացնելու իրական ճանապարհ գտնել:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի բնորոշմամբ  էլ՝ սա անհայտ ծագման փաստաթուղթ է, որտեղ նույնիսկ գրված չէ, ում կողմից է այն մշակված. «Ուզում եմ տեղեկացնել, որ 2018թ-ի նոյեմբերին Հելսինկյան կոմիտեն ներկայացրեց հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների ուսումնասիրության մասին շատ կարևոր հետազոտություն: Ցավոք, այդ շնորհանդեսին նախարարությունից ներկա էր միայն նախադպրոցական կրթության վարչության պետը, որն էլ շուտ գնաց, գործ ուներ: Եվ այս կարևոր փաստաթուղթը չդարձավ ուսումնասիրության առարկա նախքան այդ վարքականոնների մասին խոսելը»։

Այս նախագիծը դրական կամ բացասական ոչինչ չի փոխելու, համոզված է տիկին Բախշյանը։ Նա կոչ է անում ԿԳ նախարարությանը նախագիծը հանել շրջանառությունից:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին զարմացնում է, որ նախագիծը քննադատությունների կիզակետում է հայտնվել. «Փաստաթուղթը մշակվել է դեռևս 2013թ-ին, բոլոր դպրոցները տեղյակ են այդ փաստաթղթից, դա շրջանառվել է, պարզապես ԿԳ նախարարության կողմից այն վերամշակվել է՝ հաշվի առնելով նոր կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը, որոշ լրամշակումներ են կատարվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան