Նոր մանրամասներ Լևոն Երանոսյանի նկատմամբ հարուցված քրգործից. ՔԿ

Լուրեր

03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018 թվականի  հոկտեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել  է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի  հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում  տրամադրված 72.000 ՀՀ դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի բանավոր հանձնարարության  հիման վրա 2013-2018թթ. ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72.000-ական ՀՀ դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, որպիսի գործընթացն իրականացվել է Լևոն Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով:

2014 թվականից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72.000 ՀՀ դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են  52.000 ՀՀ դրամ արժողության հանգստի ծառայություններ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լևոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ  ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որպեսզի զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, որպիսի պայմաններում որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72.000 ՀՀ դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրվել են 52.000 ՀՀ դրամին համարժեք:

2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործ անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին:

Նկատի ունենալով, որ Լևոն Երանոսյանը 2012-2018թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած  հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, ուստի՝ 2019 թվականի  հունվարի 18-ին որոշում է կայացվել քրեական գործը՝ ըստ քննչական  ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին: