«Շաթդաունի» հետևանքները. ԱՄՆ պատվիրակությունը չի մասնակցի Դավոսի Տնտեսական համաժողովին

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ամերիկյան պատվիրակության այցը Դավոս: Վաշինգտոնի ներկայացուցիչները Համաշխարհային տնտեսական համաժողովին չեն մասնակցի «շաթդաունի»՝ ԱՄՆ կառավարության գործունեության մասնակի կասեցման պատճառով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:

Նախապես ծրագրվում էր, որ Դավոսում ԱՄՆ պատվիրակությունը կղեկավարի հենց Թրամփը, հետո, սակայն, ծրագիրը փոխվեց: Որոշվեց, որ պատվիրակությունը կղեկավարեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն: Արդյունքում, սակայն, Վաշինգտոնից ոչ ոք չի մեկնի Շվեյցարիա:

ԱՄՆ կառավարության գործունեությունը մասնակի կասեցված է անցյալ տարվա դեկտեմբերի 22-ից: Պատճառը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հետ կապված Թրամփի և օրենսդիրների տարաձայնություններն են:

Նշենք, որ այս տարի Դավոս չի մեկնի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Նա էլ իր խնդիրներն ունի՝ Brexit-ի հետ կապված չլուծված հարցեր, որոնց լուծումը մեծ աշխատանք է պահանջում:

Շաբաթվա սկզբին բրիտանական Համայնքների պալատը դեմ արտահայտվեց ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ծրագրին, որը Մեյը համաձայնեցրել էր Բրյուսելի հետ: Դրանից հետո գործադիրին անվստահություն հայտնելու քվեարկություն կազմակերպվեց, սակայն Մեյի կառավարությունը պահպանեց գործելու իրավունքը: Հիմա նա պետք է Brexit-ի հարցով նոր առաջարկ ներկայացնի: Արդեն հայտնի է, որ այն կքննարկվի հունվարի 29-ին: