ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները բավականին կրճատվել են. «Հրապարակ»

Լուրեր

20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԺ հանձնաժողովների ֆունկցիաներում բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել: Օրինակ, բավականին կրճատվել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները։

«Պատճառը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անփորձությունն է, որը հատկապես երևան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ։ Այսօր արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «օտարվել» են մի շարք կարևորագույն ոլորտներ. եթե նախկինում ԵՄ-Հայաստան համաձայնագրի աշխատանքները համակարգում էին արտաքին կապերն ու եվրաինտեգրումը` արտաքին կապերի գլխադասությամբ, ապա հիմա, ԱԺ որոշմամբ, CEPA-ն ամբողջությամբ անցել է եվրաինտեգրման հանձնաժողովի իրավասության ներքո։ Եվրասիականը և ռեգիոնալ ուղղությունը նույնպես հանել են արտաքին հարաբերություններից, առանձին հանձնաժողով են ստեղծում։ Հաջորդը սփյուռքի հետ կապերի կանոնակարգումն էր, որն արտաքին հարաբերություններն էր իրականացնում, հիմա այն տարել են գիտության և կրթության հանձնաժողովի տակ»,- ասաց «Իմ քայլի» ներկայացուցիչը:

Երբեմնի «սուպեր» հանձնաժողովից, փաստորեն, մնացել է միայն անո՞ւնը։ «Այդպես չէ, բայց այնպես էլ չէ, որ այն առանցքային է նախկինի պես։ Մեկ այլ խնդիր էլ կա. ով է լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը։ Մինչև վերջերս ասվում էր, որ Ռուբեն Ռուբինյանն է»: Խոսվում էր Հովհաննես Իգիթյանի մասին։ Ի՞նքն է ղեկավարելու ԵԽԽՎ պատվիրակությունը` Հովհաննես Իգիթյանն ասաց. «Անկեղծ ասած` ես չգիտեմ, պատվիրակության հարցը դեռ լուծված չէ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: