Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 18-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորեց Լուիզ Մուշիկիվաբոյին ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունն՝ իր մանդատը և իր կողմից սահմանված հստակ առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում՝ ուղղված ՖՄԿ՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված կարևորագույն հարթակի առավել զարգացմանը։

Զրուցակիցները բարձր գնահատեցին Ֆարնկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի  անցկացումը ինչպես բովանդակային, այնպես էլ՝ կազմակերպչական և ներկայացուցչական առումով։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը համակարծիք էին, որ գագաթաժողովի շրջանակներում կայացված որոշումները և ձեռք բերված պայմանավորվածությունները լավ նախադրյալներ են ստեղծել ֆրանկոֆոն տարածաշրջանում տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացման համար:

Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Լուիզ Մուշիկիվաբոյին ներկայացրեց ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը՝ դրանց կյանքի կոչման գործում ակնկալելով ՖՄԿ քարտուղարության հետ սերտ համագործակցությունը։ Որպես գերակա ուղղություն ընդգծվեց ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը, սմարթ զարգացման և թվային օրակարգի առաջմղումը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ որպես ՖՄԿ գագաթաժողովի նախագահող երկիր Հայաստանը շարունակելու է ակտիվորեն քայլեր ձեռնարկել կազմակերպության առջև դրված խնդիրների լուծման, միջազգային ասպարեզում նրա դիրքի և հեղինակության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացման միջոցով, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը: Այս համատեքստում որպես կարևոր ուղղություն երկուստեք առանձնացվեց նաև երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ։