«Զարգացման Հայկական Բանկի» պաշտոնյան հաճախորդի անձնական տվյալները խմբագրելով՝ փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել

Լուրեր

21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով գումարի հափշտակության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել բանկի նախկին աշխատակցին:

Քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը՝ «Զարգացման Հայկական Բանկ» և «Արարատբանկ» ԲԲ ընկերությունների միավորման, մասնավորապես` բանկերի ՀԾ բանկ համակարգչային ծրագրային համակարգերի ինտեգրացիայի փուլում, փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել։

Քննությամբ պարզվել է հափշտակության փորձի մեխանիզմը, այն է՝ աշխատակիցը մուտք է գործել ՀԾ բանկ համակարգչային ծրագրային համակարգ, խմբագրել ընկերության հաճախորդներից մեկի տվյալները, նշված հաշիվը դարձրել նույն բանկի մեկ այլ հաճախորդի՝ իր մտերմուհու անվամբ։ Այնուհետև բանկի հաշվապահություն է ներկայացրել տվյալ հաշվեհամարին առկա գումարն իր մտերմուհու իրական հաշվին փոխանցելու գրավոր կարգադրություն` տպավորություն ստեղծելով, որ նույն հաճախորդն իր մեկ հաշվից գումար է փոխանցում իր մեկ այլ հաշվին:

Նշված գրավոր կարգադրության հիման վրա՝ գումարը փոխանցվել է մտերմուհու իրական հաշվին, որից հետո պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը նույն եղանակով ՀԾ բանկ համակարգչային ծրագրի համակարգում հետ է խմբագրել հաճախորդի տվյալները և հաշիվը կրկին դարձրել նրա անվամբ։ Սակայն հափշտակությունն ավարտել չի հաջողվել, քանի որ «Արարատբանկ» ԲԲ ընկերության աշխատակիցները նկատել են կատարված ապօրինի խմբագրումները և նշված գումարը հետ փոխանցել իրական հաճախորդի հաշվին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ բանկի նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: